Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

«ԴիջիԹեք 2021»-ին CodeSignal ընկերությունն առաջարկում է մրցույթ, որտեղ կարելի է շահել նվեր և անցնել աշխատանքի

2015 թվականին հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը ներկայացված կլինի տարվա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառմանը՝ հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսին։ 

Ցուցահանդեսի օրերին ընկերությունն այցելուներին և իրադարձությանը հեռահար հետևող անձանց առաջարկում է երկու աչքի ընկնող մրցույթ։ Դրանցից առաջինն առաջարկում է ցուցահանդեսի անցկացման օրերի ընթացքում հեռահար կերպով մուտք գործել ընկերության հարթակ` yerevan.codesignal.com հղումով և լուծել ծրագրավորման որոշակի առաջադրանքներ։ Հաղթողը հնարավորություն կունենա շահել նոր iPad կամ Apple Watch։ Բացի այդ, նա հրավեր կստանա CodeSignal-ի  համահիմնադրից, միանգամից անցնելով աշխատանքի ընդունման միջանկյալ փուլերը, մասնակցելու վերջինիս հետ աշխատանքային հարցազրույցի։ 

Երկրորդ մրցույթը տեղի է ունենալու ընկերության դիջիթեքյան տաղավարում, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է փորձել իր ուժերը արագ տպագրման արվեստում /type racing/։ Հաղթողը կստանա անակնկալ նվեր։ 

CodeSignal ընկերությունը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ  աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ CodeSignal-ի գործիքներից և տեխնոլոգիական լուծումներից այսօր օգտվում են աշխարհահռչակ շատ ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix, Facebook, Uber, Zoom, Robinhood և մի շարք այլ ճանաչում ունեցող ընկերություններ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Հայաստանից։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ CodeSignal ընկերությունը հայտարարեց 50 մլն. դոլար ներդրման մասին՝ մոտենալով հայկական հաջորդ յունիքորնի տիտղոսին։ Այս նոր ներդրման շնորհիվ CodeSignal-ը գնահատվում է 500 մլն. դոլար։