Լոքդաունների չենք գնալու, չեմ բացառում՝ բաց տարածքում էլ դիմակ կրելը դառնա պարտադիր. Նիկոլ Փաշինյան
«Կան երկրներ, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ արգելափակման տրամաբանության, մենք կարծում ենք՝ մենք չպետք է արգելափակման գնանք, այլ պետք է երկու ուղղությամբ աշխատենք։ Առաջինը դիմակների կրման կանոնների խստացումն է։ Չի բացառվում, որ նոր որոշումներ կայացնենք։ Ընդ որում չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր, այդ թվում բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտությանը։ Երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, ավելի հեշտ է վերահսկել։ Չեմ բացառում, որ որոշում կայացնենք։ Առավել կարևոր ուղղությունը պատվաստումն է». Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր առկա են։ Անդրադառնալով տարածված հարցերին, թե որքանով է պատվաստանյութն արդյունավետ, վարչապետը կիսվեց իր անձնական փորձառությամբ.
«Մեր ընտանիքում մեր երկու երեխաներից բացի մյուսներս պատվաստված ենք։ Վերջերս այնպես եղավ, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց և դրա մասին բավականին ուշ իմացանք։ Բնական է՝ ընտանիքում շփվում ենք, և մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով, չնայած գիտեինք՝ կարող ենք վարակվել։ Մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը, հետևաբար մեր ռազմավարությունն այս իրավիճակում դա է»,-ասաց վարչապետը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան