Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

«uNight» to Unite. Ucom-ը տոնել է իր վերածնունդը

Օրերս Ucom ընկերության 1500 աշխատակիցները տոնել են ընկերության վերածնունդը և դրանում իրենց անմիջական ներգրավվածությունը 2 մասից բաղկացած միջոցառման ժամանակ։ Միջոցառման առաջին հատվածը՝ քաղաքային քվեսթը, բազմաթիվ թիմերում աշխատող գործընկերներին միավորել է թե՛ ինտելեկտուալ, և թե՛ սպորտային մրցապայքարում։ Թիմակիցները, հնարամտություն, հավաքական միտք ու կամք դրսևորելով, Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են առաջադրանքներ, վաստակել միավորներ՝ այդպես ձևավորելով առաջատարների աղյուսակը: Առաջատարների ցանկում հայտնված թիմերի բոլոր անդամներն էլ ստացել են խրախուսական նվերներ:

«Վերջին երկու տարիները բարդ փորձություններով ու մարտահրավերներով են հագեցած Ucom-ի համար։ Ուրախությամբ արձանագրեմ, որ 2020 թվականի «լինել-չլինելու» սահմանային իրավիճակն այլևս անցյալում է այն բացառիկ արհեստավարժ 1500-հոգանոց թիմի շնորհիվ, որն ամեն օր՝ 24/7 ռեժիմով ապահովում է ֆիքսված ու շարժական կապի ծառայությունների մատուցումը Ucom-ի բաժանորդներին։ Նորացված կազմով այս թիմը գոհացուցիչ արդյունքների է հասել 2021 թվականին և ընկերության շարունակական զարգացման համար հավակնոտ նպատակներ սահմանել։ Այս երիտասարդ, բանիմաց, նպատակասլաց մարդիկ են Ucom-ի վերածննդի հեղինակներն ու հերոսները: Վստահաբար դեռ շատ անելիքներ ունեն բաժանորդների պահանջները գերազանցելու համար, իսկ այս 2 տարվա մարտահրավերներն էլ իրենց է՛լ ավելի են կոփել ու պատրաստել դրա համար», - նշել է Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։

Միջոցառման երկորդ հատվածում, որը կրել է «uNight to Unite» խորագիրը, Ucom-ի աշխատակիցները տոնել են սեփական ձեռքբերումները՝ ողջ թիմով շնորհավորելով նաև այն 25 «u!Hero» գործընկերներին, որոնք ընտրվել են ամբողջ անձնակազմի առցանց քվեարկության շնորհիվ Lucky Carrot հարթակի միջոցով։ Աշխատանքային բարձր ներգրավվածության և հոգատարության, թիմային լինելու և Ucom-ի վերածննդում լուրջ ներդրում ունենալու համար նրանք արժանացել են այդ կոչմանը՝ պարգևատրվելով «u!Hero» կրծքանշաններով ու «u!Hero» հուշանվերներով, ստացել են «All Sports» սպորտային ակումբների ցանցի բաժանորդագրության սերտիֆիկատներ, ինչպես նաև «Galaxy Group»-ի Time խանութ-սրահների նվեր-քարտեր։

Երեկոյի ջերմությունն ապահովել են Արամ MP3-ը, «By The Way Band»-ը, DJ-ներ Arni Rock-ն ու Hayk Solar-ը, ինչպես նաև հանդիսավար Նարեկ Մարգարյանը։