Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

5-11 տարեկան երեխաների պատվաստումը վերջնականապես հավանության է արժանացել

Կորոնավիրուսի դեմ Pfizer-ի արտադրության պատվաստանյութի կիրառումը 5-ից մինչև 11 տարեկան երեխաների համար պաշտոնապես հավանություն է ստացել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տնօրեն Ռոշել Վալենսկին նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան պաշտոնապես ստորագրել է 5-ից մինչև 11 տարեկան երեխաների համար COVID-19-ի դեմ պատվաստման հարցերով զբաղվող գործակալության խորհրդատուների հանձնարարականը: Ավելի վաղ փորձագիտական խմբի բոլոր 14 անդամները քվեարկել են երեխաների պատվաստման հանձնարարականի օգտին:

Ենթադրվում է, որ 5-ից մինչև 11 տարեկան երեխաների պատվաստումն ԱՄՆ-ում 8 տոկոսով կնվազեցնի COVID-19-ի տարածումը նոյեմբերից մինչև 2022 թվականի մարտ ընկած ժամանակաշրջանում: Պատվաստանյութը կներարկվի երկու չափաբաժնով՝ 10-ական միկրոգրամ, ինչը կազմում է այն քանակության մեկ երրորդ մասը, որն ստանում են 12-ից բարձր տարիքի անձինք: Չափաբաժինները կբաշխվեն երեք շաբաթ ընդմիջումով:

Պատվաստանյութի չափաբաժինները երեխաների համար կմատակարարվեն տարբեր փաթեթներում և կներարկվեն հատուկ մանկական ասեղների օգնությամբ: Դրա հետ մեկտեղ հետազոտողները պատվաստման հետևանքով սրտամկանի բորբոքման մեծ ռիսկ չեն հայտնաբերել: Փորձագետների խոսքով՝ նրանք, ովքեր չեն պատվաստվել, ենթակա են COVID-19-ով վարակման ավելի մեծ ռիսկի:

«Իսկ COVID-ով վարակումը շատ անգամ ավելի վտանգավոր է սրտի համար»,-ասել է առաջատար մանկական սրտաբան Մեթյու Օսթերը: Ավելի վաղ հինգից մինչև 11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործմանը հավանություն էր տվել Սննդամթերքի և դեղորայքային պատրաստուկների որակի վերահսկողության վարչությունը:

Գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, որոշումը հիմնավորված է նրանով, որ պատվաստանյութը տարիքային այդ խմբի երեխաների մոտ հիվանդության կանխարգելման 90,7 տոկոս արդյունավետություն է ցուցաբերել 4,7 հազար երեխաների տևական հետազոտության արդյունքում, որն անցկացվել է Միացյալ Նահանգներում, Ֆինլանդիայում, Լեհաստանում և Իսպանիայում: