Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Կամրջից ցած նետված 16-ամյա տղան նախօրեին տարեդարձն էր տոնել. ստուգվել է նրա հեռախոսը

Տարածված տեղեկությունների համաձայն՝ երեկ Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած 16-ամյա տղան դեպքի նախորդ օրը տոնել էր ծննդյան տարեդարձը: Այդ օրը դպրոցից դուրս էր եկել, որ գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չէր գնացել: Ժամեր անց նրա մահվան լուրն է տարածվել:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց՝ ըստ ականատեսների՝ տղան եղել է միայնակ և ինքն է իրեն նետել կամրջից:

«Իրավապահների հետ զրույցում ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետևանքով կարող էր գնալ այդպիսի քայլի: Տղայի մոտ գրություն կամ հուշող որևէ բան չի հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ ևս կասկածելի բան չի եղել»,- ասաց Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով.

«Դեպքի նախորդ օրը ծնողների, հարազատների հետ տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել: Նորմալ ընտանիքի երեխա էր, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Ունի նաև իրենից փոքր մեկ եղբայր»,- ասաց ՔԿ-ի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Փրկարարները Հ․ Ա․-ի (ծնված 2005 թ․) դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Սոնա Հարությունյան