Նոյեմբերի 3-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ ֆրանսիական «Պարադիզ» օղու շնորհանդեսը։
Նոյեմբերի 3-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ ֆրանսիական «Պարադիզ» օղու շնորհանդեսը։ Արթուր Ավետյանը, ով ֆրանսիական խմիչքների ոլորտում բավականին հարուստ կենսագրություն ունի և Ֆրանսիայում համարվում է լավագույն խմիչքներ ստեղծող, ընկերոջ՝ իսպանահայ գործարար Արման Մայիլյանի հետ համատեղ իրագործեցին նոր բրենդի ստեղծումը, որը շատ կարճ ժամանակում, ըստ ֆրանսիական Քարֆուրի` հասցրեց դառնալ աշխարհում առաջատար համարվող Grey Gosse և Belvedere ապրանքանիշների ամենամեծ մրցակիցը։
Գործարար Արման Մայիլյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա հավելեց․ «Յուրաքանչյուր հայ գործարարի հաջողությունն առավել ևս Հայաստանի սահմաններից դուրս՝ Եվրոպայում, նախևառաջ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի հաջողությունն է։ Հետևաբար, ամեն օր պետք է արթնանալ այն մտքով, որ այսօր մի քայլով ևս մոտենալու ենք մեր նպատակներին։ Պարզապես, պետք է ունենալ ձգտում, համառություն ու աշխատասիրություն»,- ասաց նա:
Լինելով հայ ու խմիչքի արտադրության ոլորտում կրելով ֆրանսիական մշակույթը՝ Արթուր Ավետյանի համար մեծ պատասխանատվություն է հայրենիքում լավագույնս ներկայացված լինելը․ «Իմ գործում ամեն բան փորձել եմ հասցնել մշակութային արժեքի, արվեստի մակարդակի։ Վստահ եմ, որ «Պարադիզ»-ը կփոխի օղի խմելու մշակույթն՝ այն բարձրացնելով ուրիշ հարթության վրա»,- իր խոսքում նշեց Ավետյանը։
Ըստ նրա՝ հաջողության հասնելու գրավականը երազելն է ու երազանքին հավատացողներ ունենալը․ «Եթե ուզում ես բիզնես ծավալել` պետք է ուղղակի զբաղվես առևտրով, եթե ուզում ես հասնել մեծագույն հաջողությունների` պետք է երազես»,- ասաց Ավետյանը։
«Պարադիզ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Աշոտ Օսիպյանն էլ ընդգծեց՝ Արթուր Ավետյանի հետ իրենց միավորել է մշակույթը, քաղաքականությունն ու պատմությունը․ «Ունենք երկու նպատակ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետը՝ Ավետյանի կողմից արտադրվող բոլոր ապրանքանիշների ներկայացումն է Հայաստանում, երկարաժամկետը՝ կառուցել Հայաստանում գործարան և, ներդնելով Ավետյանի գիտելիքները, արտադրել գինի, օղի, դրանք վաճառել Եվրոպայում»,- եզրափակեց Օսիպյանը։
Միջոցառմանը ներկա էին անվանի մշակութային, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, երգարվեստի և մարզաշխարհի ներկայացուցիչներ։
Օղու համտեսին ու հյուրասիրությանը զուգահեռ ցուցադրվեցին ֆրանսահայ հանրահայտ նկարիչներ Գառզուի, Ժանսեմի նկարները։ Երեկոն ուղեկցվեց դաշնամուրային կատարումներով, հնչեցին Շառլ Ազնավուրի, Ժակ Բրելի, Միշել Լեգրանի ստեղծագործությունները։





















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան