Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են. Ակբա բանկ

Ակբա բանկի՝ սեպտեմբերին մեկնարկած բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումն ավարտված է: Բանկի կողմից թողարկված բոլոր 500.000 բաժնետոմսերը սպառված են։ Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում ընդհանուր 5693 հայտատուից Ակբա բանկի բաժնետեր է հասցրել դառնալ 4976-ը. այժմ բանկի բաժնետերերի ընդհանուր քանակը ավելի քան 5200 է: 

 «Մեր այն նպատակներն ու ցանկությունները, որոնք ֆիքսել էինք բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումից առաջ, չէր վերաբերում միայն մեզ. այդ ամենը վերաբերում էր մեր երկրին, մեր երկրի տնտեսությանն ու մեր հասարակության ապագային: Մենք շատ մեծ հնարավորություններ ունենք այս երկրում ավելին անելու, քան արել ենք մինչև հիմա: Այս ամենն, իհարկե, մեր բաժնետերերի, մեր հաճախորդների և մեր աշխատակիցների շնորհիվ է: Մենք դարձանք այն առաջին ընկերությունը, որին պետք է հետևեն նաև մյուսները: 

Պետք է ասեմ, որ փայլուն անցկացրեցինք տեղաբաշխման ամբողջ ընթացքն ու համոզվեցինք, որ Ակբան այս երկրում շատ կարևոր կառույց է և ունի մեծ վստահություն և հեղինակություն: Մենք այս երկրի ապագայով մտահոգված կառույց ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ճանապարհով անցնեն նաև մյուս ընկերությունները: 

Բաժնետոմսերի տեղաբաշխման վերջին մեկ–երկու օրերին, երբ պահանջարկը կտրուկ ավելացավ, մենք հասկացանք, որ մենք դեռ շատ անելիք ունենք Հայաստանում: Շատ մեծ, չիրացված պոտենցիալ ունենք և պետք է մաքսիմալ ձևով իրագործենք մեր նախագծերն ու ավելի շատ համախոհներ ձեռք բերենք: Այս տեղաբաշխմամբ մեր բաժնետերերի համար մենք պետք է դառնանք ֆինանսապես շատ արդյունավետ և եկամտաբեր կառույց: Բայց, այս ամենին զուգահեռ, մենք չպետք է մոռանանք նաև ոչ ֆինանսական ասպեկտը, ըստ որի, մենք միասին պետք է մեր հասարակության համար դառնանք առաջ շարժվելու լոկոմոտիվ, պետք է ավելի կարևոր դեր ունենանք հասարակության կյանքում:

Մեր բաժնետերերին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք նրանց սպասելիքները, որպեսզի իրո՛ք միասին կերտենք մեր ապագան: Մեր բոլոր ծրագրերը միտված են լինելու ապագային, երկրի զարգացմանն ու հասարակության մեջ նոր մշակույթի ձևավորմանը: Խոսքը բաժնետեր լինելու մշակույթի ձևավորման ու տարածման մասին է: 

Այսօր մենք 5200 բաժնետեր ունենք: 5200 բաժնետերերի առկայությունը վկայում է այն մասին, որ մենք ժողովրդական բանկ ենք»,– նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: