Նիկոլ Փաշինյանը կատարեց Իլհամ Ալիևի հերթական պահանջը
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը փաստացի կատարեց Իլհամ Ալիևի հերթական պահանջը
2021 թվականի նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով է Արցախ էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա հանդիպումներ էր ունեցել, ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարության հետ, այլև մեկնել էր առաջնագծի զորամասեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Արշակ Կարապետյանի այցն Արցախ որակել է «ռազմաքաղաքական սադրանք» ու սպառնացել ՀՀ ՊՆ ղեկավարին։
Մինչ այդ Իլհամ Ալիևը շատ կտրուկ էր արտահայտվել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների (հատկապես արտաքին և անվտանգային քաղաքականության ղեկավարների) Արցախ կատարվող այցերին։
Արցախ այցելությունից կարճ ժամանակ անց Արշակ Կարապետյանը պաշտոնանկ է արվել՝ փաստացի Նիկոլ Փաշինյանի կողմից կատարելով Իլհամ Ալիևի պահանջը։
Ընդ որում, դա արվել է մի ժամանակաշրջանում, երբ ադրբեջանական զինված ուժերն անարգել մուտք են գործել ՀՀ տարածք Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի հատվածներում՝ մի կողմից բարելավվելով իրենց դիրքերը, մյուս կողմից թվացյալ պատճառներ ստեղծելով նախարարի պաշտոնանկության համար»։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան