Հրաման՝ Մոսկվայից. ռուս սահմանապահներն ուժեղացնո՞ւմ են պարեկությունը Հայաստանում. Wargonzo
Նոյեմբերի 16-ի միջադեպից հետո, երբ Սյունիքի սահմանային գոտում սկսվեց ադրբեջանական զինուժի և հայկական բանակի միջև լուրջ մարտ, ռուս սահմանապահները Մոսկվայից հրաման են ստացել՝ ուժեղացնելու հայ-թուրքական, հայ-իրանական և հայ-ադրբեջանական սահմանների այն հատվածների պարեկությունը, որոնք գտնվում են նրանց անմիջական կամ անուղղակի վերահսկողության գոտում, գրում է Wargonzo նախագիծը։
«Սա վկայությունն է այն բանի, որ Մոսկվան առնվազն պատկերացում ունի Հայաստանի սահմանամերձ շրջաններում պարբերական դարձած զինված սադրանքների և սպառնալիքների մասին»,- գրում է աղբյուրը, ապա հիշեցնում, որ ադրբեջանական զինուժի կողմից առաջ շարժվելու և Սյունիքում մի շարք գերիշխող գագաթներ գրավելու փորձի արդյունքում վտանգի տակ է հայտնվել Արցախի խաղաղապահ խմբի կապը ռուսական 102-րդ բազայի հետ, իսկ Սիսիանի օդանավակայանը, որն օգտագործվում է ՌԴ ՊՆ-ի կողմից որպես կարևոր տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման հանգույց, կարող է հայտնվել ադրբեջանական զինուժի և նրանց թուրք հսկիչների թիրախում (գործողության հաջողության դեպքում):
Այս պահին, ըստ wargonzo ունեցած տեղեկությունների, Սյունիքի շփման գծում իրավիճակը կայուն է




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին