Կոնվերս բանկ. Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են
Նոյեմբերի 22-ին նշվում է Բանկային աշխատողի մասնագիտական տոնը: Կոնվերս բանկը շնորհավորում է համակարգի աշխատակիցներին տոնի կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ կյանքի ցանկացած ասպեկտում:
Համակարգում՝ տվյալ դեպքում, Կոնվերս Բանկում, աշխատում են մարդիկ, ովքեր ոչ միայն լավ մասնագետներ են, այլեւ հետաքրքիր անձինք: Մեր պատմությունը նրանցից մի քանիսի մասին է:

Լիլիթ Հարությունյանը Կոնվերս Բանկի Օժանդակող գրասենյակի Գործառնական խմբի աշխատակից է: Արդեն մեկ տարուց ավելի տիկնիկներ է գործում. Յուրաքանչյուր տիկնիկ առանձին «անհատ» է՝ իր բնավորությամբ, ոճով, աշխարհայացքով: «Ձեռքի աշխատանքը օգնում է «գեղեցիկ»մտածել եւ ստեղծել: Հետաքրքիր, գեղեցիկ և անընդհատ բացահայտվող աշխարհ է` դրական աուրայով և էմոցիաներով: Այդպես ես հանգստանում եմ: Տիկնիկներիս հետ էմոցիաներ և էներգիա եմ փոխանակում՝ տալիս եմ և ստանում, նորովի բացահայտելում ինձ»,-ասում է Լիլիթը եւ հավելում, որ տիկնիկների մեծ մասը սիրով նվիրում է մտերիմներին:

Անի Նազարյանը Կոնվերս բանկի Դիլինգ և ֆինանսական շուկաների վարչության աշխատակից է, որը շատերին հայտնի է իր գեղանկարչական աշխատանքներով: Այսօր, ինչպես ինքն է նշում, նա սիրում է փորձարկել նկարչական նոր ոճեր, բայց ինչ ոճում էլ աշխատի, փորձում է դրական տրամադրություն հաղորդել: «Կախված նկարչական նյութերից և ոճից՝ հանգստանալու, էմոցիաներն արտահայտելու միջոց է, հիշողություններն «ամրագրելու» ձև (travel sketching), ինչու չէ նաև սիրելի մարդկանց համար գեղեցիկ և հաճելի նվեր ստեղծելու հնարավորություն»,- ժպտում է Անին:

Արսեն Մակարյանը աշխատում է Բանկի Հաշվեկշռի ամփոփման բաժնում եւ ինչպես գործընկերներն են ասում՝ նրա՝ Excel ծրագրի հմտություններն անսահման են: Չի եղել որեւէ դեպք, որ նա չկարողանա ստանալ պահանջվածը: Արսենը կես լուրջ-կես կատակ ասում է, որ Excel-ի բարելավումների հիմնական երեք պատճառ կա՝ ծուլություն, ծուլություն եւ ես մեկ անգամ ծուլություն: «Տանել չեմ կարողանում նույն բանը մի քանի անգամ կատարել: Եթե հնարավորություն կա հեշտացնելու աշխատանքը, ինչու՞ չանել: Հենց սա էլ պատճառը, որ սկսեցի մտածել աշխատանքը թեթեւացնելու հնարավորությունների մասին, ստեղծեցի եւ ստեղծում եմ համակարգեր, որոնցից օգտվում են նաեւ գործընկերներս»,- ասում է նա՝ որպես օրինակ նշելով ConvertBox Add-in-ը Word համակարգի համար, որը հնարավորություն է տալիս հեշտ փոխարկել եւ այլ ծրագրերում օգտագործել համացանցում ազատ բեռնման համար հասանելի ցանկացած տվյալ:

Կոնվերս Քլաբի աշխատակից Լիլիթ Գեւորգյանը այլ հոբբի ունի՝ մշակել եւ պատրաստել բնական եւ ոչ բնական քարերից զարդեր՝ վզնոցներ, թեւնոցներ, մատանիներ եւ ականջողեր: «Գեղեցկության, գեղեցիկ լինելու նկատմամբ ձգտումը կնոջ մեջ դրված է ի ծնե: Իսկ զարդերը կնոջ ինքնատիպությունը, գեղեցկությունը շեշտելու, առանձնացնելու եղանակներից : Աշխատելիս ես հանգստանում եմ, իսկ երբ տեսնում եմ ծանոթ-անծանոթների վերաբերմունքը իմ զարդերին կամ գնահատականը՝ հասկանում եմ, որ արժեքավոր ինչ-որ բան եմ ստեղծում»,- ասում է նա:
Ռիսկերի կառավարման վարչության պետ Վահե Գեւորգյանն էլ երկու այլ հոբբի ունի՝ ֆուտբոլ ու շախմատ, որով զբաղվում է պրոֆեսիոնալ: «Շախմատը ճկունություն է, հակառակորդի քայլերը կանխագուշակելու ու կանխելու հնարավորություն, նպաստում է վերլուծական մտքին, խնդիրների արագ և արդյունավետ լուծումներ գտնելուն: Այս հմտությունները անհրաժեշտ են նաեւ իմ աշխատանքում՝ ռիսկերը, վերլուծելու, գնահատելու, հաշվարկելու և կանխելու համար»,- ասում է նա:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին