UCOM ցանցի «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով կհեռարձակվի «Երկրորդ կյանք» 20-մասանոց բժշկական մելոդրաման
Այսօրվանից Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում բաժանորդները կարող են դիտել Վարշամ Գևորգյանի «Երկրորդ կյանք» 20-մասանոց բժշկական մելոդրաման: Նոյեմբերի 29-ից այն հասանելի կլինի նաև «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով:
Ֆիլմի հիմնական գործողությունները ծավալվում են Երևանի հիվանդանոցներից մեկում: Ներկայացվում է բժիշկների առօրյան, աշխատանքը, ինչպես նաև անձնական կյանքը: Հեռուստանախագծի գլխավոր հերոսը վիրաբույժ Ռոբերտն է, ով հաջողել է թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում: Նա ունի սիրելի աշխատանք, ընկերներ, շքեղ առանձնատուն և գեղեցկուհի կին: Սակայն, օրերից մի օր Ռոբերտի կատարյալ անդորրը խախտում է 20-ամյա ռոք խմբի երիտասարդ կիթառահար Աննան, ում հետ հերոսը ծանոթանում է վիրահատության ժամանակ:
«Մենք շարունակում ենք աջակցել հայկական հեռուստաբովանդակության ստեղծմանը, որը հասանելի է նախևառաջ Ucom-ի բաժանորդներին թե՛ Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում, թե՛ «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում», - ասել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։
«Շարունակում ենք հեռուստադիտողին ներկայացնել բազմաժանր հեռուստաֆիլմեր, նոր ժանրեր և թեմաներ։ Այս անգամ ներկայացնում ենք մելոդրամա, որը պատմում է բժիշկների աշխատանքի, որոշումներ կայացնելու պատասխանատվության և հիվանդներին երկրորդ կյանք պարգևելու մասին։ Վստահ եմ, որ այս ֆիլմը հեռուստադիտողնին մտածելու առիթ կտա և, իհարկե, կապահովի հետաքրքիր հեռուստատեսային ժամանց», - նշել է «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը։
Հեռուստաֆիլմի դերասանական կազմում են Վարշամ Գևորգյանը, Արևիկ Գևորգյանը, Ժան Նշանյանը, Կառլեն Մուրադյանը, Ֆրիդա Յորկը, Սիրանուշ Լազյանը, Արմեն Քուշքյանը, Արթուր Ղուկասյանը, Լուսինե Ավանեսյան, Հայկ Դուրգարյան, Լուիզա Ներսիսյանը, Արման Նավասարդյանը, Կարին Ծատուրյանը, Արման Խաչատրյանը, Հարություն Սարգսյանը և այլք:
Ֆիլմի ստեղծողները խոստանում են գեղեցիկ սիրային պատմություն՝ համեմված ռոք երաժշտությամբ և դիտարժան լուծումներով:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին