Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Դեբեդից 1 զոհ, 2 անհետ կորած կա, ՄԻԵԴ-ից դեռ արձագանք չկա հայ գերիների մասով

Սյունիքի մարզի ուղղությամբ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական բախումների հետևանքով Լոռու մարզի Դեբեդ համայնքից կա 1 զոհ, իսկ 2 հոգի համարվում է անհետ կորած։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Դեբեդ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը։

«1 զոհ՝ Դավիթ Ամիրյանը, ում հուղարկավորությունը 3 օր առաջ է տեղի ունեցել, 2 հոգի էլ անհետ կորած ունենք՝ Կառլեն Ստեփանյանը, Հարություն Սարգսյանը», - ասաց համայնքապետը։

Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա Ղազարյանն ասաց, որ անհետ կորած համարվողներին Ադրբեջանը դեռ չի հաստատել, որ այնտեղ են ու գերի։ «Մեկին տեսանյութում ճանաչել ենք, մյուսին չենք տեսել որևէ տեսանյութում»։

Ըստ նրա՝ անհետ կորածների ընտանիքները դիմել են թե՛ Հայաստանում «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեին, թե՛ պաշտպանության նախարարությանը։ «Կառլեն Ստեփանյանի քույրը Եվրոպական միության Եվրահանձնաժողովին էլ է դիմել, «Կարմիր խաչին» էլ, պաշտպանության նախարարությանն էլ, Հարությունի ծնողները, կինը դիմել են  «Կարմիր խաչ», պաշտպանության նախարարություն, ես էլ ամենօրյա կապի մեջ եմ ծնողների, զորամասի հրամանատարության հետ, իրենք էլ նորություն լինելու դեպքում կապի մեջ կլինեն։ Փորձում ենք երկուսի հետ կապված ցանկացած նորություն կիսվել, տեղեկացնել, վերլուծել, հասկանալ։ Այլ նորություն չունենք», - նշեց Աշոտ Ղազարյանը։

Ինչ վերաբերում է Դավիթ Ամիրյանին, ապա Ղազարյանն ասաց, որ նա բախումների հետևանքով ստացված վնասվածքներից է զոհվել։ «Որովհետև բախումներից հետո համացանցում հայտնվեց տեսանյութ, որում ինքը երևում է գլխից և ոտքերից վիրավոր վիճակում, իսկ ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են»։

Հայաստանում «Կարմիր խաչ»-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 24News-ին ասաց, որ Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած բախումների հետևանքով հնարավոր գերի ընկածների հանգամանքը Ադրբեջանը դեռևս չի հաստատել, և որ նորություն չկա։ «Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել, բայց որևէ լուր կամ հաստատում այս պահի դրությամբ չեմ կարող տալ։ Սպասում ենք։ Մենք հարազատների հետ ընթացիկ կապի մեջ ենք, նրանք մոտենում են, մենք հետադարձ կապ ենք հաստատում», - եզրափակեց Ամատունին։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ հայ գերիների մասով դեռևս ՄԻԵԴ-ից չեն արձագանքել հայաստանյան կողմի դիմումին։ «Դեռ նորություն չեմ կարող ասել, որովհետև դեռ ՄԻԵԴ-ից պատասխան չենք ստացել»։

Սամվելյանն ասաց, որ Ադրբեջանը դեռևս չի հաստատել հայ զինծառայող գերեվարելու հանգամանքը։ «Ադրբեջանը դեռ չի հաստատել, երեկվա դրությամբ էլ դեռ «Կարմիր խաչին» էլ նույնիսկ ինֆորմացիա չի փոխանցվել», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ (մասնավորապես Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ուղղությամբ)։ Համաձայն պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 17-ի հաղորդագրության՝ հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերի, իսկ «ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է»։

Սերգեյ Առաքելյան