Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի ունեցավ ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի 126-ամյակին  նվիրված լուսանկարչական ցուցահանդես և գիտական կոնֆերանսը։

Ցուցահանդեսի լուսանկարները և արխիվային փաստաթղթերը ներկայացնում էին Միկոյանի ընտանիքի անդամներին, աշխատանքը՝ տարբեր պետական այրերի, մշակույթի գործիչների հետ:

Երևանում  «Դոմ Մոսկվի» կենտրոնը Անաստասիկ Միկոյանին նվիրված միջոցառումները պետք է  իրականացներ դեռևս 2020-ին, սակայն համավարակի պատճառով այն հետաձգվել էր։ 

«Որքան շատ եմ ուսումնասիրում Միկոյանի կյանքն ու գործունեությունը, այնքան ավելի եմ զարմանում, թե որքան իմաստուն ու մեծ մարդ էր նա: Լուսանկարները դիտելով էլ նկատելի է, թե ինչ մեծանուն մարդկանց հետ է հանդիպել, ինչպիսի լուրջ աշխարհաքաղական հարցեր լուծել: Անհատ, որը շատ բան է արել Խորհրդային Միության և Հայաստանի համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։  

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Միկոյանի թոռը՝ երաժիշտ Ստաս Նամինը, ով հաջորդ տարի կհրատարակի Անաստաս Միկոյանին նվիրված «Միկոյան․ երեք դարաշրջան, մեկ ճակատագիր» վերնագրով փաստահուշագրային գիրքը։ Գրքում ներկայացվելու են արխիվային փաստաթղթեր, բացառիկ փաստեր և հիշողություններ:  

«Անաստաս Միկոյանը համաշխարհային պատմության այն անհատականություներից էր, ում հաջողվել է աշխարհը փրկել երրորդ համաշխարհային պատերազմից: Միկոյանի մասին բազմաթիվ են տարբեր ասեկոսեներն ու բամբասանքները, այդ իսկ պատճառով որոշեցի ուսումնասիրել ռուսական, հայկական, ամերիկյան արխիվների փաստաթղթերը, որոնք ապացուցում են, թե ով է նա իրականում եղել։ Պետք էր հանրությանը ներկայացնել, թե ինչպիսին էր իրականում Միկոյանը՝ մարդ, ով ծնվել էր լեռնային Սանահինում, ինքնուրույն սովորել ռուսերեն և գերմաներեն, շատ կարդացել», -  նշեց Ստաս Նամինը։  

Կոնֆերանսին  Ստաս Նամինը ներկայացրեց 20 րոպե տևողությամբ տեսաաֆիլմ, որում Անաստաս Միկոյանը պատմում  է իր մասին, թե ինչպես է ապրել գյուղում, ինչպես է անցել իր մանկությունը և ինչպես է մեկնել պատերազմ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Բելառուսի Արտակարգ և Լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը,  ՀՀ-ում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, պատմաբաններ և այլ պետական այրեր։ 

ԽՍՀՄ պետական գործչի 126-ամյակին նվիրված միջոցառումները «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը իրականացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ և Սոցիալ-քաղաքական պատմության Ռուսաստանի պետական արխիվի, Նորագույն պատմության Ռուսաստանի պետական արխիվի աջակցությամբ։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.