«Շնորհավոր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է գալիս նոր՝ իր լավագույն առաջարկներից մեկով
«Ucom» ընկերությունը ներկայացրեց նոր՝ «Unity» տարիֆը, որում միավորված են թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններն ամբողջ ընտանիքի համար: Միանալով «Unity» տարիֆներին՝ բաժանորդները յուրաքանչյուր ամիս կարող են ստանալ մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 200-ից ավելի հեռուստաալիքներ, շարժական անսահմանափակ ինտերնետ, մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, «Super Wi-Fi» սարք և հատուկ սակագնով մինչև 4 հավելյալ «Unity Super SIM» քարտեր:

Ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով նոր առաջարկը, նախ շնորհավորեց ընկերության հաճախորդներին՝ ընդգծելով, որ «Unity»-ն աննախադեպ առաջարկ է: «Առաջին անգամ «Ucom»-ն իր բաժանորդներին և հաճախորդներին ներկայացնում է կոնվերգենտ ծառայություն, այսինքն՝ մեկ տարիֆն իր մեջ ներառում է մի քանի ծառայություններ: Սա առաջին հերթին ապահովում է մեր հաճախորդների համարավետությունը: Վճարումը կատարող եք կատարել մեկ միասնական հաշվով՝ պարզապես լիցքավորելով Ձեր «Unity» տարիֆի հիմնական հեռախոսահամարը: Այս պարագայում ունենք աննախադեպ առաջարկ գնի տեսքով, քանի որ ամեն ծառայությունն առանձին-առանձին էական ավելի բարձր արժեք էր ունենալու: Հիմա՝ ի՞նչ է իրենից ներկայացնում մեր նոր պրոդուկտը: Այն ունի առաջին հերթին ինտերնետ: Մոտավորապես 1-2 ամիս առաջ հանրահռչակ «Ookla» ընկերության կողմից շահեցինք տան ամենաարագ ինտերնետ նոմինացիայում: Սա շատ կարևոր էր մեզ համար և այս տարիֆի մեջ բացելու ենք մեր ինտերնետի սահմանները: Մինչև 400 Մբ/վրկ արագություն ենք տրամադրելու մեր հաճախորդներին: Հաջորդը՝ հեռուստաալիքներ: Այսօր շուկայում գոյություն ունեցող ամենամեծ առաջարկը՝ 200-ից ավելի հեռուստաալիք ներկայացված է մեր այս տարիֆի մեջ: Երրորդը՝ ներկայացնում ենք նոր տեխնոլոգիա, այն է՝ վեցերորդ սերնդի Wi-Fi և Gpon սարքավորումներ, որոնք գրեթե տասն անգամ ավելի արագ, մի քանի անգամ ավելի հասանելի և ավելի կայուն կապ ապահովող սարքավորումներ են: Այս ամենին ավելանում է մեր չորրորդ բաղադրիչը՝ շարժական կապը: Շարժական կապով անսահմանափակ ինտերնետ և շատ րոպեներ ավելանալու են այս տարիֆային պլանին: Մեր այն բաժանորդները, որոնք օգտվում են ֆիքսված ինտերնետի ծառայություններից, սիմվոլիկ գումար ավելացնելով՝ կարողանալու են օգտվել նաև շարժական կապից: Շնորհավոր նոր տարիֆ»,-ասաց «Ucom»-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:

Ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը ևս ուրախությամբ նշում է, որ իրենց նոր առաջարկի մեջ կարողացել են միավորել բոլոր ծառայությունները: «Նոր առաջարկը ենթադրում է սակագնային փաթեթների շարք, ամեն առաջարկ իր մեջ ներառում է մեր բջջային և ֆիքսված կապի ծառայությունները: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք ֆիքսված ինտերնետի արագությունը, առավելագույն առաջարկն է 400 ՄԲ/վրկ արագություն:
Ներկայացնեմ, օրինակ՝ «Super Unity 16000» տարիֆը: Ընտրելով այս տարիֆը և ամսական վճարելով 16 հազար դրամ, բաժանորդները կստանան մինչև 300 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ, «Super Wi-Fi» սարք, շարժական անսահմանափակ ինտերնետ, 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր , Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, ինչպես նաև 180 րոպե տան հեռախոսից օգտվելու համար, 200-ից ավելի հեռուստաալիք դիտելու և 4 Unity Super SIM քարտ ձեռք բերելու հնարավորություն: Տարիֆի հիմնական առավելություններից մեկն այն է, որ շատ հեշտ կարելի է վճարել բոլոր ծառայությունների համար: Մեր բաժանորդները հնարավորություն են ստանում խնայել գումար՝ օգտվելով մեր այս առաջարկից: Կարևոր է նշել նաև «Super Wi-Fi» սարքի մասին: Սա նոր տեխնոլոգիա է, որն ապահովում է 16 անգամ ավելի արագ ինտերնետ, երկու անգամ ավելի լայն ծածկույթ և 2 անգամ ավելի կայուն Wi-Fi տան ամեն սենյակում: Նոր տարիֆները ներկայացված են մարզային՝ Unity 7000 և Unity 9000 տարբերակներով, ինչպես նաև «գին-որակ-ներառումներ» լավագույն համադրությամբ՝ Unity 8000, Unity 12000, Super Unity 16000 և Super Unity 20000 տարբերակներով: Մարզային տարբերակներն ավելի մատչելի են, ներառոմ են մեր առաջարկած բոլոր ծառայությունները, բաժանորդներին տրամադրվելու է Super Wi-Fi սարք և Super SIM քարտեր ամբողջ ընտանիքի համար»,-եզրափակեց Արինա Առուստամյանը:
Լուսինե Առաքելյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին