Սահմանափակումը կհանվի. Կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարության գրավոր քվեարկության հարցերի շրջանակում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել։
Իրավաբան․net-ի փոխանցմամբ՝ առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հետ հավասար պայմաններով օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում ՊՇՌ հետազոտության նմուշառման։
Որոշումը տարածվելու է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած այն հանգմանքին, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակն առայսօր շարունակում է մնալ լարված, Հայաստանի Հանրապետությունում դիտվում է համաճարակային իրավիճակի կայունացում:
«Սույն թվականի նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգել է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` Օմիկրոնի (B.1.1.529) մասին՝ սահմանելով այն, որպես անհանգստություն առաջացնող (մտահոգիչ): Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը, որն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Օմիկրոն շտամով պայամանվորված դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում և մի շարք երկրներում:
Սակայն անկախ դրանից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս փակել օդային և ցամաքային սահմանները: Հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային կայուն իրավիճակը այս պահի դրությամբ` առաջարկվում է վերականգնել Հայաստանի Հանրապետության սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը»,-նշվում է հիմնավորման մեջ:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին