Հայաստանում մեկնարկել է բացառիկ չորանոցների արտադրություն (Տեսանյութ)
Չրարտադրության ոլորտում նոր հնարավորություններ են ստեղծվում. Հայաստանում արտադրվել է արևային օդատաքացման, ջրատաքացման, ջերմային պոմպով և ժամանակակից այլ տեխնոլոգիաներով զինված նորարարական շարժական չորանոց: Վերջինս բացառիկ է նաև միջազգային շուկայում:
Հայկական առաջին շարժական չորանոցը նախագծել և կառուցել է «Օպտիմում Էներջի» ընկերությունը: Չորանոցը 30-60%-ով ավելի էներգախնայող է գոյություն ունեցող լավագույն չորանոցներից. աշխատում է հոսանքով, ինչպես նաև արևային էներգիայով: Չորանոցի էներգախնայողության շնորհիվ ստացվող չրերի ինքնարժեքը ստացվում է բավականին ցածր:
Հայկական առաջին շարժական չորանոցը պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում և ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ ձեռք է բերել «ԱռԼեԱՄ» ընկերությունը:
ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ չորանոցներ հնարավոր կլինի ձեռք բերել Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության 0% տոկոսագրույքով ծրագրի շրջանակում:
«Ներկայանում ենք նոր առաջարկով և վստահ ենք, որ այն իր ծավալներով և որակով մեծ ներդրում կունենա հայկական չրագործության համար: Այսօր ԱԳԲԱ Լիզինգը ակտիվ համագործակցում է և՛ «Օպտիմում Էներջի», և՛ «Արեգի» կազմակերպությունների հետ, որոնց սարքավորումների լիզինգ ենք տրամադրել պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում: Բավականին հաջող փորձ ունենք. երկար տարիներ համագործակցում ենք և վստահ ենք, որ առաջիկայում էլ ավելի մեծ ծավալներով ենք համագործակցելու»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
«Մեր ընկերությունը զբաղվում է ինտենսիվ գյուղատնտեսությամբ, խնձորի, ծիրանի, տանձի ինտենսիվ այգիների մշակմամբ: Կարևորելով երկրորդական վերամշակումն ու տեսնելով հայկական նորարարություն, որոշում կայացվեց, որ մենք առաջինը լինենք չորանոցի ձեռքբերողն ու մեր իսկ այգու արտադրած ապրանքից ստանանք չրեր: ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցում ենք բավականին երկար ժամանակ և ուրախ ենք, որ հայկական արտադրության այս ծրագրին էլ միացել է ԱԳԲԱ Լիզինգն ու մենք կարողացել ենք օգտվել այս ծրագրից»,- նշել է «ԱռԼեԱՄ» ընկերության տնօրեն Մանուկ Խուդոյանը:
««Օպտիմում Էներջին» նախագծեց և պատրաստեց սարքը, իսկ ԱԳԲԱ Լիզինգը առաջինը հավատաց ու կատարեց առաջին ֆինանսավորումը՝ 0 տոկոս պետական աջակցության ֆոնդով: Այսուհետև բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են նմանօրինակ մոբիլ, էներգախնայող չորանոցի ձեռքբերմամբ, կարող են ձեռք բերել ԱԳԲԱ Լիզինգի միջոցով: Սարքավորման մեջ արևային էներգիան օգտագործվում է երկու մեթոդով՝ օդատաքացման ու ջրատաքացման: Օգտագործվում է պոմպ, խնայող սարքեր, ապահովում է հոսք, որ միրգը չորանա հավասար: Ունենք խելացի կոնտրոլներ, ղեկավարման լոգիկա, ինչը ամենակարևորներից մեկն է, քանի որ ճիշտ հերթականությամբ պետք է աշխատեն, որպեսզի ունենանք առավելագույն էներգախնայողություն, կարճ չորացման ժամանակ և առավելագույն բարձր որակ»,- նշել է «Օպտիմում Էներջի» և «Արեգի» ընկերությունների համահիմնադիր Արմեն Ղարիբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
ԱԳԲԱ Լիզնիգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին