Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ և ԱրարատԲանկը կնքեցին համագործակցության համաձայնագիր

Դեկտեմբերի 8-ին համաձայնագիր է ստորագրվել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանի կողմից, որի  շրջանակում բանկը մեկ տարով կֆինանսավորի «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագրի երեխաների ցերեկային խնամքի ճաշարանը։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից 2019 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը իրականացվում է «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել պատերազմի հետևանքով Սիրիայից ներգաղթած, Երևան քաղաքի վարչական շրջաններում ապրող խոցելի սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը հասարակության մեջ։ Ծրագրի անմիջական թիրախային խումբը բաղկացած է սիրիահայ թվով 400 խոցելի ընտանիքներից: Ծրագրի նպատակն է բարելավել շահառու ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակը, զարգացնել սիրիահայ ընտանիքների անդամների աշխատունակության հմտությունները, բարելավել սիրիահայ երեխաների կրթության մակարդակը և ապահովել նրանց ինտեգրումը հայկական կրթական համակարգում, իրազեկել սիրիահայ ընտանիքներին իրենց սոցիալ-տնտեսական իրավունքների վերաբերյալ և ամրապնդել պետական մարմինների ու տեղական հասարակական կառույցների խոցելի խմբերի հետ աշխատելու հմտությունները:

Նպատակ ունենալով առավել դյուրին դարձնել ծրագրի մասնակիցների համար տնտեսական գործունեությունը և առավել արդյունավետ դարձնել բարձրորակ կրթության և խնամքի միջոցով երեխաների ինտեգրմանն աջակցման գործընթացը՝  հիմնադրամը ծրագրի շրջանակներում հիմնել է ցերեկային խնամքի կենտրոն` երկու խմբով` ընդհանուր 50 երեխաների համար. (նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան թվով 20 երեխաների և դպրոցական տարիքի 7-11 տարեկան թվով 30 երեխաների համար)։