Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է․ ուղևորները մնացել են դրսում
Մենք երեկ գրել էինք, որ Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված Flyone Armenia ավիաընկերության այսօրվա անդրանիկ չվերթը՝ Երևան-Մոկսվա ուղղությամբ, չեղարկվելու է։ Պատճառը, մեր տեղեկությամբ, այն է, որ Ռուսաստանը թույլտվություն չի տվել այս ընկերությանը թռիչքներ իրականացնել ՌԴ քաղաքներ։
Թռիչքը նախատեսված էր այսօր առավոտյան ժամը 7։00-ին, և երեկ գիշերվա դրությամբ «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն համակարգում նշված էր, որ թռիչքը կայանալու է ժամանակին, սակայն այսօր արդեն նշված է, որ չեղարկվել է։
Ընդ որում, այսօր նաև Flyone Armenia-ն Մոսկվա-Երևան չվերթ ուներ, ժամանումը նշված էր ցերեկը՝ 13։45, սակայն դա էլ է չեղարկվել։ Երեկ ամբողջ օրը այս ընկերությունում աժիոտաժ էր, մեզ ասացին՝ քաղավիացիայի աշխատակիցներին մինչև ուշ գիշեր պահել են իրենց մոտ՝ պահանջելով ամեն ինչ անել, որ կարգավորեն խնդիրն ու ստանան թոuյլտվություն Մոսկվայից, սակայն այդպես էլ չի հաջողվել։
Եվ այսօր Flyone Armenia-ի՝ էժան ավիատոմսեր գնած ուղևորները կանգնել են փաստի առաջ՝ թռիչքը չեղարկվել է։ Ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։
Հիշեցնենք, որ Flyone Armenia ընկերությունը պատկանում է իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Նրանք այս օրերին մեծ PR արշավ իրականացրին, Տիգրան Ավինյանն ու իշխանական այլ դեմքեր լծված էին մոլդովական ընկերության նորամուտը հայկական շուկա գովազդելով, սակայն մեկնարկը եղավ ֆալշ-ստարտով։
Մենք փորձեցինք Քաղավիացիայի կոմիտեից մեկնաբանություն ստանալ, սակայն այնտեղից ևս մեր զանգերին պատասխանող չեղավ։ Flyone Armenia-ի պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարը ևս չի պատասխանում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին