Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Ucom-ը և «10X Engineering»-ը գործակցել են երեխաների համար նախագծի շրջանակում

«Յուքոմ» ընկերությունը գործակցել է «10X Engineering» ընկերության հետ՝ տրամադրելով վիրտուալ իրականության սարքավորում, որի միջոցով Մուրացան հիվանդանոցային համալիրի Էնդոկրին բաժանմունք այցելող երեխաներն անցավ բուժում կանցնեն:

Վիրտուալ իրականության ակնոցով երեխաները դիտում են հատուկ իրենց համար մշակված բովանդակություն, ինչի շնորհիվ նվազում է բժշկական միջամտությունների հետևանքով առաջացած ցավը և սթրեսը:  Արդյունքում երեխան տեղափոխվում է ինտելեկտուալ մուլտֆիլմերի աշխարհ՝ մոռանալով վախի և անհանգստության մասին: Այս բովանդակությունը մշակվել է միջազգային հոգեբանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: Օրինակ՝ 4-7 տարեկան երեխաների համար ստեղծվել են անիմացիոն և զարգացնող խաղեր: Իսկ 7-11 տարիքային խմբի համար մշակվել են գլուխկոտրուկներ և հետաքրքիր փորձություններ: Ավելին՝ ակնոցն ունի երեխայի հոգեվիճակն զգացող հատուկ սենսորներ, որոնք օգնում են հասկանալ՝ այդ պահին երեխայի անհանգստության աստիճանը և հուզական վիճակը։ 

«Ucom ընկերության աջակցությամբ ևս մեկ բժշկական կենտրոն ունեցավ վիրտուալ իրականության ակնոց, որի օգնությամբ երեխաները կանցնեն բժշկական պրոցեդուրաներն անցավ և առանց սթրեսի: Ուրախ ենք համագործակցել Ucom ընկերության հետ», - ասել է «10X Engineering»  ընկերության տնօրեն Դավիթ Զարգարյանը: 

«Ուրախ ենք, որ այս հիանալի նախաձեռնության հեղինակները, Ucom-ի հետ գործակցելով, բժշկական այցելությունների նոր մշակույթ են ձևավորում: Վիրտուալ ակնոցն օգտագործող բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն և բարի ամանոր մտերիմների հետ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ «10X Engineering»-ը հիմնադրվել է 2013 թվականին, զբաղվում է ինժեներական լուծումներով, իսկ վիրտուալ իրականության լուծումը մշակում են 2020 թվականից:

 
  •  
  •  
  •  
  •