Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Պրեմիում դասի հաճախորդները կսպասարկվեն նոր գրասենյակում

Դեկտեմբերի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը կշարունակի իր գործունեությունը նոր հարմարավետ գրասենյակում, որը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ Բուզանդ փող. 17,  շինություն թիվ 234։

Բանկի պրեմիում սեգմենտի հաճախորդները կսպասարկվեն ժամանակակից և ոճային դիզայնով նախագծված նոր ընդարձակ,  էլեգանտ և հարմարավետ գրասենյակում:

Գրասենյակը՝ դիզայներական օրիգինալ լուծումների  և ճիշտ պլանավորված սպասարկման գոտիների շնորհիվ նախագծված է այնպես, որպեսզի այցելուներին հարմարավետ լինի գտնվել Բանկում, իսկ ծառայություններից օգտվելը լինի արագ, պարզ և հարմար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են բանկային բարձրակարգ սպասարկումը և բացառիկ արտոնությունները, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ ​​անհատական ​​ծառայությունների մատուցումը:

«Փրայմ» ծառայությունների փաթեթը  հաճախորդներին հնարավորություն է տալիս շահավետ տեղաբաշխել իրենց խնայողությունները և օգտվել բարձրակարգ ծառայություններից՝ լիակատար գաղտնիության երաշխավորմամբ: Անհատական մենեջերը կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն, կներկայացնի հաճախորդի շահերը ինչպես բանկում, այնպես էլ տարբեր արտաքին գործարքներ իրականացնելիս, կկազմակերպի տեղաբաշխված միջոցների կառավարումը և բանկային գործառնությունների իրականացումը:

«Prime» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում  է VISA Infinite պրեմիում քարտ՝ անհատական ​​վարկային սահմանաչափով՝ մինչև 55 օր վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածով, հատուկ զեղչերով, առևտրի և ծառայությունների ոլորտում հավատարմության լավագույն ծրագրերով, առանձնահատուկ պայմաններով ապահովագրական փաթեթով: Հաճախորդի ընտանիքի անդամներն ունեն կից անվճար քարտերի ձևակերպման հնարավորություն:

 

Պրեմիում փաթեթը ներառում է «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի և ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն և առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով և [email protected]   էլ. հասցեով:   

ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Infinite քարտապաններին հասանելի է «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 6 անվճար մուտքի հնարավորությամբ: 

«Փրայմ» մասնաճյուղի հաճախորդները կարող են օգտվել «Visa Luxury Hotels Collection» ծառայությունից, որը տալիս է մի շարք առավելություններ բարձր դասի հյուրանոցներում կացության ժամանակ: Դրա համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոցն ամրագրել կայքում և վճարել կացության համար Visa Infinite քարտով:

Պրայմ մասնաճյուղն առաջարկում է նաև ներդրումային և բրոքերային ծառայություններ՝ ռուսական և արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հղումով:

Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են հարմարավետ սրահներ՝ նախատեսված ոչ պաշտոնական մթնոլորտում գործնական հանդիպումներ անցկացնելու կամ հանգստանալու համար, ինչպես նաև պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար:

 

«Փրայմ» մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերը՝ ժամը 09:30-17:00, շաբաթ օրերին՝ 11:00-15:00:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ https://www.vtb.am/am/private/ հղումով կամ այցելելով մասնաճյուղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: