Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

«Սա ձեռառնոցի է․ Չկա ավելի անտրամաբանական բան, քան բացօթյա տարածքում, ռեստորանում ծխելն արգելելը». Աշոտ Բարսեղյան

Մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում, բաց և փակ տարածքներում արգելվելու է ծխախոտի օգտագործումը։

 «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանն այս օրենքը որակեց անտրամաբանական։

«Սա անհիմն, անիրագործելի ու անտրամաբանական պոպուլիզմով համեմված օրենք է։ Սա ռեկորդակիր օրենք է իր անտրամաբանությամբ, պարզապես Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հաճոյացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որովհետև աշխարհում չկա ավելի անտրամաբանական բան, քան բացօթյա տարածքում, ռեստորանում արգելել ծխելը։ Իրենք ուղղակի «մուռ» են հանում ռեստորաններից, և որոշ ռեստորանատերեր, որոնք այն ժամանակ ասոցիացիայի անդամ էին, նրանց թողտվության և լուռ համաձայնության պայմաններում մարտ ամսից մեծ վնաս է հասցվելու ամբողջ ինդուստրիային։ Կան բազմաթիվ ռեստորաններ, որոնք առհասարակ փակման եզրին են, սա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում ինդուստրիայի համար։ Այս օրենքը պարզապես անիրագործելի է։ Այս մարդիկ ինչպե՞ս են պատկերացնում, որ բացօթյա որևէ տարածքում ծխելն արգելեն, սա, այսպես ասած՝ ձեռառնոցի է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Բարսեղյանը։

Նա կառավարության կողմից նման օրենքի ընդունումը համարում է պոպուլիստական՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի գովքն էլ այդ օրենքին՝ տեսարանն էլ ավելի զազրելի դարձրեց, հատկապես, երբ վերջինս երեխաներին կոչ էր անում՝ արգելեն մեծերին տանը ծխել։

«Կրկնում եմ՝ այս օրենքը Արսեն Թորոսյանի ռևերանսն էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, նաև կան հայտնի ռեստորանատերեր, որոնց կառավարությանը հաճոյանալու պատասխանը մենք հիմա ստացանք այս օրենքի տեսքով։ Առհասարակ հակածխախոտային օրենքը խաղ է անում ՀՀ պետական բյուջեի 100 մլրդ դրամանոց ներհոսքի հետ, էլ չեմ խոսում ռեստորաններին առանձին հասցված վնասների մասին։ Այստեղ մենք մոտավորապես հաշվել ենք, որ ոլորտը 500 մլն դրամանոց կորուստ է ունենալու։ Հաշվի առնելով այն կորուստները, որոնք մենք ամեն օր ենք ունենում, սա ավելի ուժեղ հարված է ոլորտին։ Ստացվում է, որ կառավարության կողմից ռեստորանային ոլորտում խեղկատակություն է կատարվում, կառավարությունն իր բանուգործը թողած՝ ընկել է ռեստորանների հետևից»,- շեշտեց նա։