ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան քարտով կանխիկացնել կենսաթոշակն առանց միջնորդավճարի
Համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման՝ 2022թ. հունվարի 1-ից Հայաստանի բոլոր քաղաքներում մինչև 75 տարեկան և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող քաղաքացիներին կենսաթոշակը վճարվում է միայն անկանխիկ եղանակով:
Ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic կամ Mastercard Standard քարտ՝ կենսաթոշակային տարիքի հաճախորդները կունենան հասանելիություն իրենց դրամական միջոցներին 24/7 ռեժիմով՝ կանխիկացնելով իրենց կենսաթոշակը զրոյական միջնորդավճարով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների լայն ցանցի միջոցով՝ 206 բանկոմատ՝ տեղակայված ՀՀ ողջ տարածքով:
Սպասարկելով երկրի կենսաթոշակային տարիքի հաճախորդների ավելի քան 35%-ին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովում է իր հաճախորդներին առավելապես հարմար սպասարկում և վճարում է կենսաթոշակները սեփական միջոցների հաշվին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը: Ամանորյա տոների նախօրեին կենսաթոշակը փոխանցվում է հաճախորդներին դեկտեմբերի 31-ին։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է հատուկ ավանդատեսակ՝ «Սոցիալական» ավանդ` գումար՝ սկսած 10 հազ ՀՀ դրամից, ժամկետ՝ 60-365 օր, տարեկան տոկոսադրույք՝ 4․75%-7․6% (տարեկան եկամտաբերություն՝ 4․76%-7․58%):
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ Միասնական սոցիալական ծառայության մոտակա տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկն, առանց հաճախորդի մասնաճյուղ այցելելու, Միասնական սոցիալական ծառայությունից ստացված տվյալների հիման վրա բացում է քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից հաճախորդը ստանում է կենսաթոշակը քարտին:
Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/accounts-and-payments/schet-sotsialnogo-obespecheniia հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին