Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին, կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ. Հռիփսիմե Ստամբուլյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Հռիփսիմե Ստամբուլյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, գազի սակագնի հնարավոր թանկացմանը և դրա հետևանքներին։

- 2022 թ.-ը սկսեցինք էկոնոմիկայի նախարարի բարձր կանխատեսումներով՝ կապված հունվարի երեքից աշխատանքային օրերի մեկնարկի հետ: Ի՞նչ եք կարծում, որքանով հանգստյան օրերի կրճատումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա:

- 2022թ.-ը մեկնարկեցինք նաև մի քանի այլ իրադարձություններով ու փաստերով: Ադրբեջանական ուժերը հերթական ագրեսիա կիրառեցին Հայաստանի սուվերեն տարածքում: Աննկարագրելի ցավ է՝ կրկին զոհեր ունեցանք: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին…

Մեկ այլ փաստ. տարին սկսեցինք պաշտոնական վիճակագրական գերատեսչության կողմից տրված գնահատականով, համաձայն որի Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 7.7 %, առանձին ապրանքախմբերին՝ ընդհուպ մինչև 40 %:

Տարին մեկնարկել ենք հոսանքի և ջրի սակագների, գազի սակագների փաստացի և սպասվող թանկացումներով:
Սրանք իրողություններ են, որոնք պատճառահետևանքային ամուր կապի մեջ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Ամենից առաջ, հնարավոր չէ տնտեսական զարգացման կամ առհասարակ կայունության մասին խոսել, եթե չունես անվտանգային միջավայր:

Չգիտեմ՝ որքանով է ադեկվատ այս պայմաններում հանգստյան օրերի կրճատումը տնտեսական աշխուժության նախադրյալ համարելը, բայց հիշեցնեմ, որ այդ կանխատեսումներն արվում են մի մարդու կողմից, ում նախորդ անփառունակ կանխատեսման նախադեպին ծանոթ ենք: Եվ առհասարակ, երևի ժամանակ է պետք՝ հասկանալու, գուցե սա՞ էլ մարդկանց հույս տալու կարիքից է բխում:

«Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել: Հիշենք, որ վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չի փոխվի։ Սակայն, ներքին սակագների վերանայման հայտի խնդիր, այնուամենայնիվ եղավ: Ի՞նչ հետևանքներ կունենա սակագնի թանկացումը հասարակական և տնտեսական կյանքի վրա:

- Նախ նշենք, որ գազի գինը սահմանին և ներքին սակագները անջատ պետք է դիտարկել: «Գազպրոմ Արմենիայի» հայտն անակնկալ չէր, քանի որ նախորդ անգամ, երբ ՀԾԿՀ-ը հայտը մասնակի հաստատեց, ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց խնդիրներն այսպիսով ևս մասնակիորեն են լուծվում: Եվ այսօր, փաստացի մենք ունենք գործընթացի տրամաբանական շարունակություն: Ամենայն հավանականությամբ, մենք ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին: Ընդ որում, նշանակություն չունի, թե այս անգամ ինչ մեխանիզմներով ինչ լուծումներ կտան հանրության մոտ տպավորություն ստեղծելու, թե սակագինը շարքային քաղաքացու համար չի ավելացել: Արդյունքը չի փոխվի դրանից:

Բայց ուզում եմ հիշեցնել, որ գազի սակագնի հետ կապված վերջին տարիներին անընդհատ անորոշությունները, թանկացումները, տեղի են ունենում մի իշխանության օրոք, որը պնդում էր, թե գազը պետք է էժանանա: Այսինքն, ականատես ենք լինում այս իշխանության կողմից կիրառված հերթական մանիպուլյացիայի բացահայտմանը:
Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա դրանք իսկապես շատ մեծ են լինելու: Կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ:

Այս անընդհատ շարունակվող բացասական միտումները կանգ չեն առնելու, քանի դեռ ունենք այս իշխանությունը: Ո՛չ ՀՀ քաղաքացին, ո՛չ բիզնեսն այլևս ի զորու չէ դիմակայելու Հայաստանի անվտանգային, սոցիալ-տնտեսական, բարոյական շարունակվող պարտությանը:

Տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում նոր պարտքի ներգրավմանը:

- Այս իշխանությունն առհասարակ անում է այն ամենն, ինչից ժամանակին՝ որպես ընդդիմություն, ամենաշատն էր դժգոհում: Այն, որ նոր վարկի նպատակը բյուջեի պակասուրդը լրացնելն է, ինքնին խոսում է այս իշխանության կառավարչական ունակությունների ու կարողությունների որակի մասին: Մի կողմից հաստատում են հավակնոտ, իրականությունից կտրված բյուջե, որով նախատեսվում է մեծացնել եկամուտները: Մյուս կողմից հենց տարվա սկզբից բյուջեի պակասուրդի հարցը լուծելու համար նոր պարտք են վերցնում՝ դրանով իսկ հաստատելով 2022թ. բյուջեի նախագծի անիրատեսականությունը:

Բայց ամենից զատ, ի վերջո, ցանկացած նոր պարտավորության մարման պատասխանատվությունը կրում և կրելու է ՀՀ քաղաքացին: Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ ներգրավվող միջոցները ծառայեցվեն ոչ թե իրավիճակային խնդիրների լուծմանը, այլ՝ նոր արդյունքի ստեղծմանն ուղղվեն: Այսինքն պետական պարտքի անընդհատ աճի հիմնախնդիրը հենց դրանց արդյունավետ ուղղորդումն է, ինչը մենք չենք տեսնում:

Եվ իհարկե, գոյություն ունի նաև արտաքին պարտք-ՀՆԱ այսպես կոչված «վտանգավոր շեմի» խնդիրը, որին մենք մոտ ենք։