Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Վիրաբույժն ու տնտեսագետը հիմնել են նոր բիզնես (Տեսանյութ)

Ընկերներ Սևակ Շահբազյանի ու Արմեն Հովհաննիսյանի համար գյուղատնտեսությունը նոր ոլորտ է։ Սևակը Երևանի գլխավոր վիրաբույժն է, Արմենը՝ տնտեսագետ։ Որոշեցին միավորել հմտությունները, ուժերն ու իրենց փորձել նոր ոլորտում։

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Սևակն ու Արմենը հիմնադրեցին 5000 քառակուսի մետր տարածքով հիդրոպոնիկ ջերմատուն ու սկսեցին աճեցնել պոմիդորի եվրոպական սորտեր։

Ոլորտը նոր էր, խնդիրներն ու դժվարությունները՝ շատ։ Ընկերների ջերմատուն հիմնելու գաղափարին առաջին օրից  հավատաց գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը, որը ոչ միայն  ֆինանսավորեց ջերմատան հիմնումը, այլ նաև տրամադրեց մասնագիտական խորհրդատվություն։ 

Այժմ ջերմատան արտադրողականությունը տարեկան 40-45 տոննա է, կես տարվա համար պլանային ցուցանիշը կատարված է։ Առայժմ արտադրանքը սպառվում է միայն ներքին շուկայում, բայց առաջիկայում՝ արտադրական ծավալները մեծացնելուց հետո, ցանկանում են արտահանել։

Ջերմատան հարևանությամբ արդեն կառուցում են նորը, որը կլինի ավելի նորարար և տեխնոլոգիական։ Սևակն ու Արմենը գիտեն՝ հաջողության համար պետք է ամենօրյա և համառ աշխատանք։ 

«Մեր սիրելի գործընկերոջ՝ ԱԳԲԱ Լիզինգի օգնությամբ և պետության սուբսիդավորման ծրագրի շրջանակում կարողացել ենք ունենալ և կառուցել այս ջերմոցը։ Ուզում եմ շեշտել տղաների ու ԱԳԲԱ Լիզինգի օգնությունը, որոնք ամեն պահի՝ մինչև անգամ կառուցման ընթացքում և կառուցումից հետո, անընդհատ մեր կողքին են եղել: 

Ես խենթի պես սիրում եմ բժշկությունն ու վիրաբուժությունը ու չեմ պատկերացնում իմ կյանքը առանց վիրաբուժության, առանց այն հիվանդների, որոնց բուժում ենք ու կյանք տալիս: Բայց կան նաև շատ բացասական լիցքեր. բժշկի մոտ առողջ մարդիկ չեն գալիս, նրանք լցված են իրենց դարդուցավով, հիվանդությամբ և շատ անգամ դու կռիվ ես տալիս կյանքի ու մահվան միջև, ու բացասականը մնում է քո մեջ: Փորձեցի ստեղծել տեղ, որ բույսին տաս քո բացասականը, ստանաս դրականը, լիցքավորվես ու օգտակար լինես քո հիվանդներին։ Ի վերջո մեկը մյուսին ոչ թե խանգարում է, այլ՝ օգնում»,- նշում է ջերմատան հիմնադիր Սևակ Շահբազյանը։  

Нет описания.

Нет описания.

Մանրամասն՝ տեսանյութում:

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: