Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Լավագույն մասնագետներին գտնելու ամենաարդյունավետ մեթոդը հայկական CodeSignal-ից

  • Աշխատանքիընդունմանավանդականմեթոդներներնայլևսարդյունավետչեն։ 
  • Լավագույնմասնագետներինգնահատելուհամարանհրաժեշտենհմտություններիգնահատմանօբյեկտիվմեթոդներ։
  • Հայկական «CodeSignal» ընկերությունըլուծումէայսխնդիրը՝օպտիմիզացնելովաշխատանքիընդունմանպրոցեսը։

Համապատասխան թեկնածուներ ընտրելու համար գործատուները տարբեր մեթոդներ են կիրառում։  Հաճախ հիմնվում են ռեզյումեների, մոտիվացիոն նամակների և հարցազրույցների վրա։ Սակայն այս մեթոդները մի շարք խնդիրներ են առաջացնում հատկապես ՏՏ ոլորտում՝ տեխնիկական մասնագետների ներգրավման ժամանակ։ Գործատուն չի կարողանում անկողմնակալ կերպով ստուգել թեկնածուի տեխնիկական գիտելիքները, փոխարենը՝ հիմնվում է միայն թեկնածուի կողմից տրամադրված տեղեկությունների վրա։

Ռեզյումեները կամ ինքնակենսագրականները ցույց են տալիս դիմորդի աշխատանքային փորձը, բայց ցույց չեն տալիս մասնագիտական հմտությունները և տեխնիկական / մասնագիտական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու կորողությունը։ Չնայած նրան, որ հարցազրույցները հնարավորություն են տալիս ավելի խորքային պատկերացում կազմել դիմորդի հմտությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, դրանք սուբյեկտիվ են և ժամանակատար։ Ավելին՝ հարցազրույցի ընթացքում թեկնածուն հիմնականում պատմում է իր հմտություններ մասին, սովորաբար դրանք որևէ կերպ ցույց չի տալու հնարավորություն չի լինում։

  Հասկանալով այս խնդիրները՝ շատ գործատուներ լավագույն մասնագետներին գտնելու համար փորձում են կիրառել ինովացիոն մեթոդներ։ Հմտությունների թեստավորումը այդ մեթոդներից մեկն է։ Ստանդարտացված թեստերը հնարավորություն են տալիս ավտոմատացնել թեկնածուների հմտությունների գնահատումը հավաքագրման պրոցեսի հենց սկզբում՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։ 

Թեստավորումը ներառում է տեխնիկական, մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստեր, կոգնիտիվ ունակությունների ստուգման թեստեր, ինչպես նաև soft հմտությունների ստուգման թեստեր։  Գործատուները կարող են օգտագործել նմանատիպ թեստերը ռեզյումեներում նշված կարողությունները ստուգելու համար։ Արդյունքում, գործատուն ստանում է թեկնածուի գիտելիքների և հմտությունների իրական պատկերը, կարողանում է օբյեկտիվ և արագ որոշումներ կայացնել։

Հմտություններիթեստավորմանհիմնականառավելությունները

  • Աշխատանքիընդունմանպրոցեսըդարձնումէանկողմնակալ

Հարցազրույցների վրա հիմնվելով՝ անկողմնակալ որոշում կայացնելը դժվար է։ Որքան էլ, որ փորձառու լինի հարցազրուցավարը, կարող է սխալ կարծիք կազմել դիմորդի գիտելիքների մասին՝ անգիտակցորեն հիմնվելով կարծրատիպերի վրա։ Մեկ այլ իրավիճակում՝ հարցազրուցավարը կարող է կենտրոնանալ որևէ դրական հատկանիշի վրա և անտեսել կարևոր հմտությունների բացակայությունը։ Հաճախ հանդիպող խնդիր է նաև, երբ հարցազրուցավարը առանց գիտակցելու դրական է տրամադրվում այն թեկնածուների նկատմամբ, ում հետ անձնական կամ մասնագիտական փորձառնության նմանություններ ունի։

Տեխնիկական հմտությունների ստուգման թեստերը լուծում են այս բոլոր խնդիրները՝ դարձնելով աշխատանքի ընդունման պրոցեսը հնարավորինս օբյեկտիվ։

  • Խնայումէթիմիժամանակը

Երբ գործատուն կիրառում է հմտությունների ավտոմատացված թեստավման մեթոդ՝ դիմորդների հավաքագրման պրոցեսի հենց սկզբում, թիմն այլևս ստիպված չի լինում ժամեր ծախսել ռեզյումեների վերլուծության վրա։ 

Նման թեստավորումները կարող են օգտագործվել նաև հավաքագրման հետագա փուլերում՝ փոխարինելով հարցազրույցներին։ Այս դեպքում նույնպես գործատուն խնայում է ժամանակ տվյալ փուլի ավտոմատացման շնորհիվ։

  • Օգնումէգտնելիսկապեսհամապատասխանմասնագետների

Հմտությունների թեստավորումն օգնում է բացահայտել լավագույն մասնագետներին՝ հավաքագրման պրոցեսի հենց սկզբում։ Ի տարբերություն հարցազրույցների կամ ռեզյումեների վերլուծության՝ նման թեստերը հստակ չափում են աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները։ Արդյունքում՝ գործատուն հստակ տեսնում է, թե որ թեկնածուներն են առավել որակավորված իր ընկերությունում տվյալ աշխատանքը կատարելու համար։ 

Ընկերության կամ հաստիքի պահանջներին անհամապատասխան մասնագետի աշխատանքի ընդունելը հանգեցնում է հետագա ծախսերի։ Այդ իսկ պատճառով մի շարք միջազգային հայտնի ընկերություններ օգտվում են հայկական «CodeSignal» պլատֆորմից՝ աշխատանքի ընդունման պրոցեսներն օպտիմալացնելու նպատակով։ «CodeSignal»-ը հնարավորություն է տալիս ընկերություններին հավաքագրման պրոցեսի հենց սկզբից կենտրոնանալ այն թեկնածուների վրա, ովքեր ունեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ տվյալ աշխատանքը պատշաճ կատարելու համար։ Արդյունքում հավաքագրման պրոցեսը դառնում է հնարավորինս արդյունավետ։ 

__________

2021թ.-ին CodeSignal-ըներառվելէ The Silicon Review-իտարվալավագույն 50 գործատուներիցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-նևմիջազգայինհեղինակավորբազմաթիվայլընկերություններայսօրօգտվումեն CodeSignal պլատֆորմից, որպեսզիառավելանկողմնակալկերպովտաղանդավորմասնագետներընտրենիրենցընկերություններիհամար:

 

CodeSignal ընկերության

Մարկետինգի բաժին