2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող
Irakanum.am-ը գրում է.
«Հայաստանի Պաշտպանության նախարարությունը թաքցնում է բանակում զոհերի թիվը։ Հունվարի 12-ին Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո հայկական բանակում քանի զոհ է եղել։ Հարցմամբ խնդրել էինք նշել, թե քանիսն են զոհվել հակառակորդի կրակոցից, և քանիսը՝ միջանձնային ու այլ պատճառներով։
Միաժամանակ Պաշտպանության նախարարությունից հարցրել էինք, նույն ժամանակահատվածում որքա՞ն տարածք է զիջվել թշնամուն հայկական կողմից։
Պաշտպանության նախարարությունից, սակայն հրաժարվել են պատասխանել գրավոր հարցմանը։ Գերատեսչությունը հղում է արել «Տեղեկատվության ազատության մասին» 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և ՀՀ Պաշտպանության նախարարի 2015 թվականի հուլիսի 9-ի N9 հրամանի հավելվածի 1-ի 42-րդ և 55-րդ կետերի պահանջներին։
Irakanum.am-ը գրավոր հարցում ուղարկեց նաև ՀՀ քննչական կոմիտե։ Կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամանին ուղղված հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո հակառակորդի կրակոցից զոհված քանի զինծառայողի գործով է հարուցվել քրեական գործ, բացի այդ տրամադրել տեղեկություն այլ պատճառներով բանակում արձանագրված մահերի գործով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։
Կառույցից ի պատասխան մեր հարցման հայտնել են, որ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների քննիչների վարույթում հակառակորդի կողմից հայ զինծառայողների սպանության դեպքերով հարուցվել է 13 քրեական գործ։ Նույն ժամանակահատվածում այլ պատճառներով արձանագրված 27 զինծառայողի մահվան դեպքերով հարուցվել է քրեական գործեր, իսկ 3 զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ (հիվանդության հետևանք) նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է։
Մենք նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե նշված ժամկետում քանի զինծառայող է կալանավորվել։ Ի պատասխան հայտնել են, թե Կոմիտում այդ մասով հաշվառումներ չեն իրականացվում։
Նշենք, որ միայն հունվար ամսին հայկական բանակում 4 զինծառայող է զոհվել։ Նրանցից երեքը՝ հունվարի 11-ին, թշնամու կրակոցից։ Եվս մեկ զինծառայողի մահվան մասին ՊՆ-ն հայտնել էր հունվարի 4-ին»։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին