Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման

Այս պահին ԿԳՄՍ նախարարությանը հեռավար կրթության անցնելու համար տեղեկացրել է հանրապետության 6 դպրոց: Zarkerak.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը տեղեկացրեց, որ 14 օրվա հեռավար են անցել թիվ 29, «Հերացի», թիվ 190, 54, 158 ավագ դպրոցները և «Հայ կրթություն» մասնավոր դպրոցը:  

«Հիմնականում ավագ դպրոցներն են անցնում հեռավարի, քանի որ այս դպրոցներում ուսուցիչներն են քիչ, եթե, օրինակ, մաթեմատիկայի 3  մասնագետներից 2-ը հիվանդանում են՝ ուսումնական պրոցեսը կարող  խաթարվել, որովհետև փոխարինող չունեն: Բայց պետք է նաև նշեմ, որ կարծում եմ մինչև օրվա վերջ այս ցանկը կավելանա, քանի որ արդեն զանգեր ենք ստանում դպրոցներից առ այն, որ օրվա ընթացքում հեռավարի անցման մասին նախարարությանը գրություն են ներկայացնելու»:   Նա նաև տեղեկացրեց, որ միայն Երևանի 38 դպրոցների շուրջ 160 դասարան անցել է հեռավար կրթության: «Առաջին հայացքից այս թիվը բավական մեծ է թվում, բայց պետք է հաշվի առնել, որ Երևանում դպրոցները բավական մեծ են, ունենք դպրոցներ, որտեղ 60 դասարան կա»: Ազատյանի խոսքով՝ մարզերում նույնպես կան մասնակի հեռավարի անցած դպրոցներ, սակայն նախարարությունում դրանց ցանկն ամբողջական չէ, քանի որ մասնակի հեռավարի անցման դեպքում դպրոցները պարտավորություն չունեն տեղեկացնելու նախարարությանը:

«Այդ դպրոցները տեղյակ են պահում միայն իրենց լիազոր մարմիններին՝ քաղաքապետարաններին կամ մարզպետարաններին»:   Չնայած թվերը փոքր-ինչ ավելացել են, սակայն նախարարությունում չի քննարկվում ձմեռային արձակուրդների երկարաձգում՝ ամառային արձակուրդների կրճատման հաշվին:

«Առաջիկա 3 օրերը հանգստյան են լինելու, մենք ակնկալում ենք, որ դա հնարավորություն կտա փոքր-ինչ նվազեցնելու հիվանդացության դեպքերը: Հարցն այն է, որ բացակայությունները և դրա հետևանքով հեռավարի անցումը միշտ չէ, որ պայմանավորված է կորոնավիրուսով, կան նաև սուր շնչառական հիվանդությունների դեպքեր, ու սա այս սեզոնին բնորոշ առանձնահատկություն է, ունենք նաև դեպք, երբ դպրոցը հեռավարի է անցել ջրծաղիկի պատճառով: Մյուս կողմից էլ չեմ կարծում որ, ձմեռային արձակուրդների երկարացումն արդյունավետ միջոց կլինի, քանի որ ընդհանուր սահանափակումներ չկան, օրինակ զվարճանքի վայրերում, մանկական սրճարաններում, խաղասրահներում երեխաների մուտքն անագրել է, եթե շփումը կա, ապա դպրոց չգնալու իմաստը ո՞րն է: Ի վերջո, դրա արդյունքում խնդիրներ են առաջանում ուսումնական ծրագիրը հասցնելու հետ կապված ու նաև ամռանը զորակոչին կարող է  խանգարել»: