Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Unity տարիֆ + սուպեր Wi-Fi 6. Ucom-ն առաջարկում է արագ ինտերնետ տան ամեն անկյունում

Արդեն մի քանի շաբաթ է՝ Յուքոմ ընկերությունը ներկայացրել է իր նոր Unity տարիֆները, որոնցում միավորված են ֆիքսված ու շարժական կապի ծառայությունները։ Առաջին անգամ Ucom ֆիքսված ցանցի հասանելիությամբ ՀՀ ողջ տարածքում Ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նաև նոր սերնդի Wi-Fi 6 սարքից։

Ի տարբերություն շուկայում լայն տարածված Wi-Fi 4 սարքերի, Wi-Fi 6-ն ապահովում է տվյալների փոխանցման 4 անգամ ավելի մեծ թողունակություն ու 16 անգամ ավելի բարձր արագություն, ինչի շնորհիվ Ucom բաժանորդները կարող են վայելել մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետը նաև Wi-Fi-ով։

«Բաժանորդագրվելով մեր Unity տարիֆներից յուրաքանչյուրին՝ Դուք կստանաք ոչ միայն գերժամանակակից Wi-Fi 6 սարքն անվճար, այլև կվայլեք Հայաստանում ամենաարագ ֆիքսված ինտերնետը Ձեր տան յուրաքանչյուր անկյունում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Wi-Fi 6-ի միջոցով լուծվել է բազմաբնակարան շենքերում հաճախ հանդիպող Wi-Fi աղմուկների խնդիրը (Wi-Fi conflicts)։ Իսկ բազմանդամ ընտանիքներում , որտեղ յուրաքանչյուր անդամ ունի մեկական գաջեթ կամ խաղային համակարգչով իրականացնում է խաղերի ուղիղ հեռարձակում, OFDMA (Orthogonal Frequency Division Multiple Access – խմբ.) տեխնոլոգիայի շնորհիվ կավելանա Wi-Fi-ին միացված յուրաքանչյուր սարքի թողունակությունը։ OFDMA տեխնոլոգիայի միջոցով ընդհանուր ալիքը բաժանվում է բազմաթիվ փոքր ենթաալիքային բջիջների, ինչը նշանակում է, որ Wi-Fi 6-ի վրա հիմնված երթուղիչները և գաջեթները կարող են զուգահեռաբար մշակել ստացված տվյալները: Համեմատության համար նշենք, որ Wi-Fi 4-ն աշխատում է OFDM տեխնոլոգիայով, որը տարածում է միայն մեկ ալիք, ինչը հասանելի է միայն այն  օգտատերին, ում գաջեթն այդ պահին ավելի արագ է ընդունում տեղեկատվությունը:

Wi-Fi 6-ն ունի նոր՝ թիրախային արթնության ժամանակ (Target Wake Time) կոչվող հնարավորություն, ինչը թույլ է տալիս վերլուծել իրեն միացված յուրաքանչյուր սարք ու անհրաժեշտության դեպքում միացնել քնի ռեժիմը (Sleeping mode)։ Արդյունքում էներգիայի սպառումը մինչև 7 անգամ նվազում է:

Հավելենք, որ Unity տարիֆում ընդգրկված բոլոր ծառայությունների համար վճարումը կատարվում է մեկ միասնական հաշվով՝ պարզապես լիցքավորելով Unity տարիֆի հիմնական հեռախոսահամարը։