Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Մահացել է Ջեմմա Հասրաթյանը

Խոր վշտով տեղեկացանք Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, հասարակական գործիչ, մեր Հիմնադրամի բարեկամ և երկարամյա գործընկեր Ջեմմա Հասրաթյանի մահվան մասին։

Բաց հասարակության հիմնադրամներ– Հայաստանն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում տիկին Հասրաթյանի ընտանիքին և գործընկերներին։ Տիկին Հասրաթյանը եղել է մեր Հիմնադրամի գործընկերը վերջին 20 տարիների ընթացքում։

Նրա ղեկավարած Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ կարևոր ծրագրեր Հայաստանի համար, ջատագովել է Հայաստանի կանանց ակտիվ մասնակցությունը երկրի քաղաքական և հանրային կյանքում։ Տիկին Հասրաթյանը խոր համոզմունք ուներ, որ կրթությունն է դեպի ցանկալի փոփոխությունը տանող ճանապարհը, որը պետք է Հայաստանին դասի աշխարհի քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ կանայք ունենալու են վճռորոշ ձայն երկրի համար կարևոր խնդիրների լուծումները գտնելու ժամանակ։

Տիկին Հասրաթյանի՝ մեծ հումանիստի կերպարը, թույլ չէր տալիս անտարբեր լինել սոցիալապես դժվար իրավիճակում գտնվող մարդկանց նկատմամբ։ Իր նախաձեռնությամբ, ղեկավարությամբ և անձնական մասնակցությամբ իրականացված «Օրորոց» ծրագիրն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել սոցիալապես խոցելի հարյուրավոր ընտանիքների, որոնք ունեին նորածին երեխա։ Այս ծրագիրը, մասնավորապես, մեծ օգնություն ցուցաբերեց Քովիդ-19 համավարակի ժամանակ։  Տիկին Հասրաթյանն անձամբ էր այցելում սահմանամերձ գյուղեր և իրականացնում աջակցության փաթեթների հանձնումը։

Տիկին Հասրաթյանը ներկայացնում էր մի ամբողջ դարաշրջան,  տարբեր սերունդներ ու իր մեջ կրում էր իր ապրած հարուստ կյանքի ամբողջ փիլիսոփայությունը, գիտելիքն ու փորձը, որը ցանկացած առիթով պատրաստ էր կիսել յուրաքանչյուրի հետ՝ համոզված լինելով, որ նման գիտելիքի փոխանցումը ևս կրթելու առիթ է։

Մեր Հիմնադրամի համար մեծ պատիվ էր համագործակցել տիկին Հասրաթյանի հետ, լինել նրա ժամանակակիցը, սովորել և կրթվել նրանից։ Տիկին Հասրաթյանը կմնա մեր հուշերում որպես անկոտրում կնոջ կերպար, ում համար արդարությունը, ազատությունը, հավասարությունը բարձրագույն արժեքներ էին։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի թիմ