Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Հայկական CodeSignal-ի ընկերության համաեվրոպական հավաքը տեղի կունենա Երևանում

  • Հայկական CodeSignal ընկերությունը իր եվրոպական թիմի հավաքը կանցկացնի Երևանում, փետրվարի 14-ից 20-ը
  • CodeSignal «Ararat Meetup» անվանումը կրող միջոցառումը Հայաստանում կմիավորի իր ինժեներներին եվրոպական 8 երկրներից
  • Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով  թիմի անդամները միասին մեկ շաբաթից ավելի կաշխատեն Երևանյան գրասենյակում, ինչպես նաև կբացահայտեն Հայաստանը և հայկական մշակույթը

CodeSignal-ը նախատեսում է Եվրոպայի 8 երկրների աշխատակիցների առաջին համաեվրոպական հավաքը կազմակերպել Հայաստանում՝ CodeSignal «Ararat Meetup» խորագրով։ Երևանի գրասենյակը աշխարհում միակն է՝ չնայած նրան, որ ընկերությունն աշխարհի 12 երկրներում ունի 90 աշխատակից կամ Signalite։ Թիմի մեծ մասն ամբողջությամբ հեռահար է աշխատում, ինչը հաճախ խոչընդոտում է աշխատակիցների անմիջական շփումներին։ Սակայն փաստ է, որ մարդիկ միասին շատ ավելի առդյունավետև նպատակասլաց են աշխատում, երբ լավ ճանաչում և վստահում են միմյանց։ Այդ իսկ պատճառով Հայաստանում հավաքի նպատակն է բարձրացնել թիմային աշխատանքի արդյունավետությունը՝ նրանց հնարավորություն տալով անձնապես շփվել և մտերմանալ։ 

Փետրվար 14-ից սկսած մեկ շաբաթ Եվրոպայի ինժեներների և բովանդակություն մշակող մասնագետների թիմերը կաշխատեն Երևանի գրասենյակում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կկարողանան փորձի փոխանակում իրականացնել, քննարկել իրենց նոր գաղափարներն ու աշխատանքային պլաններն առավել անմիջական պայմաններում։ Շաբաթվա ամփոփումը կլինի Դիլիջանում։ Այնտեղ պլանավորված թիմբիլդինգ էլ ավելի կնպաստի նրան, որ թիմի անդամները հնարավորինս լավ ճանաչեն միմյանց ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև՝ հետաքրքրությունները և յուրահատկությունները։ 

Օրակարգի կարևոր մաս է կազմում նաև մշակութային փոխանակումը։ Մշակույթը և պատմությունը յուրաքանչյուր անհատի ինքնության մի մասն են կազմում, և հնարավոր չէ լավ ճանաչել որևէ մեկին առանց հասկանալու իր մշակութային առանձնահատկությունները։ Այդ իսկ պատճառով նախատեսվում են այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր։ Մեկ շաբաթվա ընթացքում արտասահմանից ժամանած Signalite-ները հնարավորություն կունենան հնարավորինս բացահայտել հայկական մշակույթն իր բոլոր առաձնահատկություններով։ 

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: