Մեղրիի մաքսակետի տարածքում Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկում հայտնաբերվել է տղամարդու դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Մեղրիի մաքսակետի տարածքում Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկում հայտնաբերված դիակի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ահազանգ է ստացվել ոստիկանության Մեղրիի բաժնում, որ նշված մաքսակետի տարածքում դի կա: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Ագարակի բաժանմունքի հերթապահ խումբը: Ոստիկանները Howo մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղոբադ Պիրիի դին: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին