Դպրnցները կփակվե՞ն. ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են
Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, յուրաքանչյուր դպրոցում ու մանկապարտեզում բացակայող երեխաների թիվն ավելանում է, բոլորի մոտ նույն ախտանշաններն են․ քթից հոսք, հազ ու ջերմություն։
Արդեն իսկ կան մանկապարտեզներ, որոնք երկու շաբաթով փակվել են։ Դեռ մի քանի օր առաջվա տվյալներով ՍՎՇ-ի(սուր շնչառական հիվանդություններ) դեմ ստացիոնար բուժում է ստանում 400 հիվանդ, որից 378-ը՝ 0-18 տարեկան երեխաներն են: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բաժնի բժիշկ, համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունը նույնպես աճել է: Սուր շնչառական հիվանդությամբ պայմանավորված՝ աճել են նաև շտապօգնության կանչերը, իսկ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունն աճել է 3 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 1.5 անգամ: Ի դեպ, ըստ մասնագետների՝ ՍՎՇ հիվանդությունների աճին նպաստում է նաև կորոնավիրուսը, քանի որ այն նույնպես համարվում է սուր շնչառական վարակ:
Ինչ պատկեր ունենք այս պահին, արդյո՞ք կարիք կա դպրոցները փակելու։
Medmedia.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ այս պահին նման որոշում չի քննարկվում․
«Հիմա առանձին նման որոշում չի քննարկվում՝ ընդհանուր փակելու, կամ օնլայն անցնելու համար։ Կա կարգավորում, որը բավականին օգնում է․ այն դպրոցները, որտեղ հիվանդացության 10 տոկոսը հատվում է, տեղեկացնում են իրենց գերատեսչությանը՝ ԿԳՄՍ-ին ու անցնում օնլայնի, այդ իրավունքը տրված է, այդ կարգավորումը կա, այս ձևով կարողանում ենք տարածումը կոտրել։Նույնիսկ երկրորդ ալիքից հետո կարողացել ենք անցնել ինքնակառավարման մեխանիզմին, որպեսզի կրթական ընդհանուր համակարգը չվնասենք»,-նշել է նա։
Ի դեպ, համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա։
Կան նաև մանկապարտեզներ, որոնք երկու շաբաթով փակվել են, որովհետև հիվանդ են ոչ միայն երեխաներն, այլև աշխատակազմը։ Այդուհանդերձ, օնլայն դասընթացների անցնելու կամ հաստատությունները փակելու վերաբերյալ այս պահին խոսակցություն չկա։
Ս․ Ասատրյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին