Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Ադրբեջանական հենակետեր Ոսկեպար-Բաղանիս հատվածո՞ւմ. ասում են՝ բնակիչներն ուրախ են

Այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային քարտեզներով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում, խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները, կարող են հանձնվել Ադրբեջանին։ Սահմանագոտու բնակիչներին անհանգստություն է պատճառում այն, որ սահմանի այդ հատվածում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր, և իրենք Տավուշի մարզկենտրոն Իջեւան, կամ՝ Երևան հասնելու համար ստիպված կլինեն երթևեկել ադրբեջանական անցակետերի կողքով։ Ըստ շրջանառվող լուրերի՝ բնակիչների միայն մի մասն է անհանգստացած այս թեմայով, իսկ մյուսը՝ երջանիկ է, քանի որ վերջապես թեկուզ մի քանի ամսով, բայց կունենա աշխատանք՝ կլինի բանվոր այդ ավտոճանապարհի կառուցման համար:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց Բաղանիս համայնքի ղեկավարի Նարեկ Սահակյանի, որը ո՛չ հաստատեց և ո՛չ էլ բացառեց  ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերը. «Ես հիմա որևէ բան չեմ ասում, քանի որ տեղյակ չեմ, թե բանակցային սեղանին ինչ է քննարկվում, այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչի սպասենք: Ամբողջ խոսակցությունները օդում են, հենց այդ բամբասանքներն են մեր «տունը քանդում»»,- ասաց համայնքի ղեկավարը:

Անդրադառնալով ադրբեջանական անցակետերի տեղակայմանը բնակիչների երջանիկ լինելուն՝ Նարեկ Սահակյանն ասաց՝ չկա որևէ մեկը, ով կերջանկանա դրանց տեղակայումից. «Գյուղում, իհարկե, կա աշխատանքի խնդիր բայց ամեն մարդ իր գործը գտնում է այստեղ: Նրանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է, 1991 թվականից այդպես է եղել, գյուղացին հո քիմիական արտադրամասում չի աշխատելու, իհարկե, ցանկալի կլիներ, որ այստեղ լիներ ինչ-որ փոքրիկ արտադրամաս, բայց, ցավոք, չկա»,- նշեց մեր զրուցակիցը:

Ոսկեպարի վարչական շրջանի ղեկավար Իշխան Աղբալյանն էլ նշեց, որ նման լուրեր իրեն չեն հասել և առայժմ բացառեց հենակետերի տեղակայումը:

Խոսելով գյուղացիների աշխատանք չունենալուց, նա ասաց, որ անգամ եթե այդ հենակետերը տեղակայվեն էլ, միևնույն է, այդ աշխատանքը ժամանակավոր է լինելու և կարիք չկա ուրախանալու. «Ենթադրենք, այդ հենակետերը տեղադրվում են և գյուղացիները ունենում են ժամանակավոր աշխատանք, բայց այստեղ մարդիկ պահանջում են, որ հիմնական աշխատատեղ ստեղծվի, ոչ թե ժամանակավոր»,- նշեց նա՝ հավելելով, որ ցանկացած գյուղում էլ կա աշխատատեղի խնդիր, սակայն իրենց մոտ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: