Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Վիդեո

Վարչապետի վարկանիշը նվազել է

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո ևս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց արդյունքները ներկայացվում են իշխանություններին և կառավարության ղեկավարին: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հանրության շրջանում վարչապետի վարկանիշը զգալի անկում է ապրել և տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում: Իհարկե, նման ցուցանիշը ցանկացած պետության համար բավականին բարձր է, ավելին՝ երազանքի ցուցանիշ կարող է համարվել ցանկացած իշխանության համար, սակայն մեր իշխանություններին մտահոգել է:

Չմոռանանք, որ ընդամենը տասն ամիս առաջ Փաշինյանն ուներ ավելի քան 90 տոկոս սատարում, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ 70 տոկոսից ավելի աջակցություն է ստացել, այսինքն՝ միայն վերջին երեք ամսվա ընթացքում վարչապետի աջակիցների բանակը նվազել է մոտ 20 տոկոսով, իսկ տասն ամսվա ընթացքում՝ ընդհանրապես շուրջ 35-40 տոկոսով: Այստեղ խոսքը կոնկրետ Փաշինյանի վարկանիշի մասին է, քանի որ կառավարությանը սատարողների ցուցանիշն էլ ավելի է իջել. կառավարության գործունեությունը հավանում է հարցվածների մոտ 45 տոկոսը: Այս արդյունքները շատ մտահոգիչ են եղել Փաշինյանի համար, ինչով էլ պայմանավորված են այն անհանգստությունը և հարձակումները, որ կան մամուլի, ՖԲ-ի և տեղեկատվական այլ հարթակների նկատմամբ, ինչպես նաև որոշակի պոպուլիստական քայլերով հասարակության վստահությունը վերականգնելու և կարևոր թեմաներից ուշադրություն շեղելու տարբեր դրսևորումները: Ստացվում է, որ իշխանության տեսակետից ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն իսկապես արդարացված էր, քանզի եթե դրանք տեղի ունենային, օրինակ, ապրիլին, ապա «Իմ քայլը» կստանար անհամեմատ ցածր քվեներ, իսկ խորհրդարանում կլիներ ոչ թե երեք, այլ հինգ կուսակցություն, այդ թվում՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում