Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

«Ամերիա Սերունդ 15» ծրագիրն իր դռներն է բացում երիտասարդների առջև. Դիմումները՝ մինչև մարտի 12

Ամերիաբանկը մեկնարկում է «Ամերիա Սերունդ 15» ծրագիրը, որը բացառիկ հնարավորություն է բոլոր այն երիտասարդների համար, որոնք փնտրում են սպասարկման ոլորտի լավագույն մասնագետ դառնալու, ակտիվ և պրոֆեսիոնալ թիմում աշխատելու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին:

Ծրագիրը նախատեսված է  21-27 տարեկան ճկուն մտածելակերպով, պատասխանատու, հաղորդակցման հմտություններ ունեցող և շփումներ սիրող երիտասարդների համար, որոնք պատրաստ են մասնագիտանալու երեք ուղղություններով և դառնալու.

  • Հաճախորդների սպասարկման մասնագետ
  • Վարկային մասնագետ
  • Կոնտակտային կենտրոնի մասնագետ    

«Ամերիա Սերունդ 15» ծրագրի դիմորդները համապատասխան դիմում-հայտը լրացնելուց հետո պետք է մասնակցեն ընտրական փուլի, որը հաղթահարելուց հետո  կանցնեն 3-շաբաթյա ամբողջական դրույքով ուսուցում (09:00-18:00), ապա`  եռամսյա գործնական ուսուցում գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Գործնական ուսուցման ողջ ընթացքում մասնակիցները կվարձատրվեն մրցունակ աշխատավարձով:  

Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային ցանցում կամ Կոնտակտային կենտրոնում:

Նշենք նաև, որ 2012 թվականից այս ծրագրի շնորհիվ Ամերիա թիմին են միացել բազմաթիվ երիտասարդներ, որոնք իրենց հաջողության և մասնագիտական կայացման ուղին են անցնում Ամերիաբանկում:

Ամերիաբանկն աջակցում է երիտասարդներին` ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ներդրումը ունենալ մեր երկրի զարգացման պատասխանատու գործում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է:

«Ամերիա սերունդ 15» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

տնտեսական