«Արմաթն օդում». Ստեփանակերտում անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց է բացվել
Այսօր՝ փետրվարի 17-ին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 500 խմբավարների ու թիմի անդամների և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից Ստեփանակերտի Ա. Գրրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի` «Արմաթն օդում» կրթական աշխատանոցը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասել է, որ չորս ԱԹՍ աշխատանոց են բացել Հայաստանի տարբեր մարզերում, իսկ հինգերորդը որոշել են բացել հենց Ստեփանակերտում:
«ԱԹՍ աշխատանոցի բացումը բացառիկ հնարավորություն է աշակերտների համար, որովհետև նույնիսկ զարգացած շատ երկրներում նմանատիպ աշխատանոցներ չկան: Նոր աշխատանոցում աշակերտները կսովորեն պատրաստել անօդաչու թռչող սարքեր»,-նշել է Ս. Վարդանյանը և հավելել, որ առաջին նմանատիպ լաբորատորիան ներդրվել է «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանում՝ նպատակ ունենալով առաջին հերթին մեր ապագա սպաներին սովորեցնել պատրաստել անօդաչու թռչող սարքեր:
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միության տնօրեն Հայկ Չոբանյանը նոր աշխատանոցի բացումը համարել է ամենամեծ նպատակների և երազանքների իրականացմանը տանող ճանապարհի սկիզբը:
Այն ոչ միայն ռազմական տեխնոլոգիա է, այլև կարող է կիրառվել գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտներում, արտակարգ իրավիճակներում:
«Արցախը առանձնահատուկ նշանակություն ունի այս ուղղության զարգացման առումով, որովհետև մենք մեր մաշկի վրա զգացինք օդային տեխնոլոգիաների դերակատարությունը երկրի անվտանգության գործում: Մենք պետք է մեր երեխաներին ուղղորդենք դեպի այս ուղղությունը և արձանագրենք միմիայն հաջողություններ: Չպետք է վախենանք երկար ճանապարհ անցնելուց, պետք է համարձակություն ունենանք անցնելու այդ երկար ճանապարհը, որովհետև որևէ մեծ գործ կարճ ժամկետում արդյունք չի ունենում: Մեր մեծ գործն արդար է, և մեր պատասխանը գիտելիքի միջոցով հաղթանակի հասնելն է: Ես համոզված եմ, որ այս ուղղության զարգացման դեպքում մենք կտեսնենք հաղթանակներ հենց պատերազմի դաշտում»,-ընդգծել է Հ. Չոբանյանը:ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում ցանկացած նորամուծություն և ցանկացած բնագավառի տեխնոլոգիական ներդրում ինքնին գնահատելի երևույթ է:
«Արցախում նման լաբորատորիայի ներդրումը շատ եմ արժևորում, քանի որ մեր երեխաները հնարավորություն կունենան ավելի բարձր տեմպերով առաջ գնալու»,-նշել է Ա. Հակոբյանը:Միջոցառմանը ներկա էր ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
























«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին