Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Հայ ընկերներս մշտապես կապի մեջ են ինձ հետ․ առաջարկում են օգնություն Ուկրաինիայի հայ համայնքի համար․ ՀՀ-ում Ուկրաինայի հավատարմատար

Իրավիճակը շատ բարդ է և ծանր։ Ուկրաինայի զինված և ռազմաօդային ուժերը վարում են գերծանր մարտեր Եվրոպայի թիվ մեկ բանակի՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com -ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Նա ասաց, որ այս պահի դրությամբ ոչնչացվել է ՌԴ ավելի քան 3000 զինվորական, ավելի քան  50 տանկ, և, մոտավորապես, 150 միավոր այլ տեսակի զրահամեքենա, խոցվել է ամենաքիչը 8 ռուսական ինքնաթիռ և 6 ուղղաթիռ․ «Մեզ վրա հարձակում էին գործել երեք ուղղություններով՝ կենտրոնական ուղղությամբ, օկուպացված Ղրիմից և Բելառուսի տարածքից։ Մենք մարտնչում ենք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այսօր առավոտյան էլ հրթիռային հարվածներ են հասցվել Կիևի բնակելի թաղամասերին։

Վերջինս ընդգծեց, որ թեև Կիևի բնակելի թաղամասերը հրթիռակոծվում են, այնուամենայնիվ, այնտեղ խուճապ չկա:

«Նրանք, ովքեր կարող են զենք վերցնել, կռվում են, նրանք, ովքեր չեն կարող, օգնում են բանակին։ Կիևում, իմ տեղեկություններով, Ուկրաինայի ԶՈՒ-ն վերջին 24 ժամում մարդկանց բաժանել է 25.000 միավոր ինքնաձիգ և 10 միլիոն փամփուշտ»,- ասաց Դենիս Ավտոնոմովը՝ ընդգծելով, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանի՝ Վլադիմիր Կարապետյանի հետ ծանոթ է և մշտապես կապ են պահում իրար հետ, փոխանակվում, այսպես կոչված, «կարևոր հարցերի շուրջ» տեղեկատվությամբ։ 

Մեր զրուցակցի հետ խոսեցինք նաև Ուկրաինիայի հայ համայնքի մասին․ նա կարևոր համարեց շեշտել, որ Ուկրաինայում հայկական համայնքը աշխարհում ամենամեծ հայկական համայնքներից մեկն է․

«Նշեմ, որ թե՛ այստեղի հայ ընկերներս, թե՛ այնտեղի, մշտապես կապ են պահում ինձ հետ, պատրաստակամություն են հայտնում օգնելու իրենց հայրենակիցներին»,- ընդգծեց նա։

Ըստ մեր զրուցակցի՝  Ուկրաինիայի հայ համայնքը ևս ձեռնունայն չի նստում, բացի այնտեղի իրենց հայրենակիցներին օգնելուց, նրանք պատրաստակամ են նաև օգնելու ուկրաինիացիներին, քանի որ, ինչպես նշում է Դենիս Ավտոնոմովը, Ուկրաինան շատ հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք․

«Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերի թիվը Ուկրաինայում մի քանի հարյուր հազարից հասնում է մինչև կես միլիոնի։ Նրանք ներկայացված են Ուկրաինայի բոլոր պետական և տեղական մարմիններում։ Եթե Ուկրաինան շատ հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք, հայրենիքին պետք է միշտ օգնության հասնել։ Ցավոք, իմ ոչ ամբողջական տվյալներով, ռուս-ուկրաինական 8-ամյա պատերազմի ընթացքում, այդ թվում նաև կամավորական գործունեության շրջանակներում, զոհվել է 6 էթնիկ հայ՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Կարծում եմ՝ այս իրավիճակում, երբ մեր քաղաքների վրա ընկնում են բալիստիկ հրթիռներ՝ ուղարկված մեր «նախկին եղբոր կողմից», մարդիկ պաշտպանելու են իրենց հողը, տներն ու ընտանիքները»,- ասաց Դենիս Ավտոնոմովը՝ խաղաղություն մաղթելով Ուկրաինային և Հայաստանին։