Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիները ահազանգում են

Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացի Արման Կարապետյանը և իր կինը, ովքեր Ուկրաինա են մեկնել մի քանի օրով, ռազմական գործողությունները սկսելուց հետո չեն կարողանում վերադառնալ Հայաստան, իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպանատնից ստանում են անորոշ և ոչ հուսադրող  պատասխաններ։ Tert.am-ի հետ զրույցում Արման Կարապետյանը նշեց, թե այն հայտարարությունները, որ ՀՀ դեսպանատունը էվակուացնում է ՀՀ քաղաքացիներին և կազմակերպում երկրից դուրս գալը, չեն համապատասխանում իրականությանը։  «Հիմա Կիրովոգրադ քաղաքում ենք գտնվում ես և կինս, հյուր ենք եկել մի քանի օրով, մնում ենք բարեկամների տանը։ Փետրվարի 25-ին տոմս ունեինք, պետք է  վերադառնայինք Հայաստան։  Ամսի 23-ին գնացինք Կիև, որպեսզի 2 օր մնանք ու վերադառնանք տուն, 24-ի առավոտյան ռմբակոծության ձայներ լսեցինք։

Իմացանք, որ հնարավոր չէ տուն վերադառնալ, հետ ենք եկել Կիրովոգրադ։

Ամսի 24-ին զանգահարել եմ Կիևում գտնվող մեր դեսպանատուն։ Հարցրեցին` հիմա որտեղ եմ գտնվում, ասացի` Կիևում, պատասխանեցին` փախեք արևմտյան Ուկրաինա։

Ասացի, որ ո՛չ մեքենա ունենք, ո՛չ հնարավորություն, ո՞նց փախչենք,  ինձ պատասխանեցին, որ հիմա այլ բան անել չեն կարող։ Հիմա կարդում եմ նյութերը,  որ իբր դեսպանատունը օգնում է Հայաստանի քաղաքացիներին, ծիծաղս գալիս է»,- ասաց Արման Կարապետյանը։

Վերջինս նշեց որ այսօր ևս փորձել է կապվել դասպանատան հետ։

«Այսօր զանգեցի, մի  աղջիկ պատասխանեց։ Ասաց այն լուրերը, թե դեսպանատունը ինչ-որ բանով օգնում է Հայաստանի քաղաքացիներին, ֆեյք է։

Ադրբեջանցիներն են երևի տարածում, թե ՀՀ քաղաքացիներին տարհանում են։ Այդ աղջիկը լացակումած պատասխանեց, թե մեկը լինի մեզ էվակուացնի, ասաց, որ տնից է ինձ հետ խոսում, իր պատուհանի տակ ռմբակոծում են ու, որ վախից չգիտի` ինչ անի։ Հիմա, եթե ես դեսպանատուն չեմ կարող դիմել, ապա ո՞ւմ վրա հույսս դնեմ»,- ասաց Արման Կարապետյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ի այսօր տարածած այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների համար Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմաններով վերադառնալու դեպքում նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա չի պահանջվի, Արման Կարապետյանը պատասխանեց.

«Հիմա Լեհաստանը առանց վիզա ընդունում է, Կիրովոգրադից մինչև Լեհաստանի սահման 750 կմ է, բացի այդ պետք է գնամ ու այնտեղ 6-7 օր հերթ կանգնեմ, որ կարողանամ սահմանը հատել, պատկերացնում եք չէ՞ հիմա ինչ է այնտեղ կատարվում, մեքենա ու այլ հնարավորություն չունենք այնտեղ հասնելու համար, չգիտենք` ինչ անենք։ Այս ամենից հետո հայտարարություն են տարածում, թե ՀՀ դեսպանատունը օգնում է իր քաղաքացիներին, դեռ հայտարարության մեջ էլ գրել են, որ պատրաստ են օգնել նաև ուրիշներին, իրենք մեզ չեն կարողանում օգնել, ուր մնաց թե ուրիշներին օգնեն։

Դեսպանատնից փոխանցել են, որ ուղարկենք մեր տվյալները, բայց էդպես 700-800 հոգու տվյալ ունեն իրենց ձեռքի տակ ու ոչ մեկին չեն կարողացել օգնեն։ Ուկրաինայի հայ համայնքն էլ է նույն վիճակում, միայն իրար հետ կապ են հաստատում ու միմյանց տեղեկացնում, թե որ հատվածներում են  ռազմական գործողություններ իրականցվում ու վերջ։ Կրկնում եմ դեսպանատունը  բացարձակապես ոչնչով չի օգնում»,- ասաց Արման Կարապետյանը։