Ուկրաինան պարզ ցուցադրությունն է այն իրողության, թե ինչպես կարելի է 8 տարվա ընթացքում նորմալ պետությունը վերածել ծայրահեղ ահաբեկչական կազմավորման. Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ուկրաինան պարզ ցուցադրությունն է այն իրողության, թե ինչպես կարելի է 8 տարվա ընթացքում նորմալ պետությունը վերածել ծայրահեղ ահաբեկչական կազմավորման:
Ռուսաստանը վերջին մի քանի տարիներին հետևողականորեն բացատրում էր արևմուտքին ու ամբողջ աշխարհին, որ անվտանգությունն անբաժանելի է և չի կարելի ապահովել սեփական անվտանգությունն այլ պետության համար սպառնալիք առաջացնելու միջոցով:
8 տարի շարունակ տոտալ ռուսաֆոբիայի և ծայրահեղ ազգայնականության քարոզչության միջոցով Ռուսաստանի բարեկամ և ազգակից Ուկրաինան դարձավ ջիհադի գոտի կապած մահապարտ ահաբեկիչ, որի մեջքին կապած գոտու մեջ անընդհատ լցվում էին տարատեսակ զինատեսակներ:
Մահապարտ ահաբեկչի կեցվածք որդեգրած Ուկրաինայի ինքնապայթելու հետևանքով կվերանար նախ Ուկրաինա պետությունը, իսկ պայթյունի ալիքը կկործաներ Ռուսաստանի արևմտյան հատվածի ամբողջ անվտանգային համակարգը:
Միջուկային զենք ձեռք բերելու Զելենսկու հայտարարությունը փակեց ուկրինաինական թնջուկի հանգուցալուծման դիվանագիտական ճանապարհը և գոյաբանական սպառնալիք դարձավ Ռուսաստանի և Բելարուսի համար՝ ջիհադի գոտու մեջ միջուկային զենք լցնելու անխուսափելի հեռանկարով:
«Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» պռոեկտի հեղինակներին առանձնապես չի մտահոգում ոչ Ուկրաինա պետության, որ միլիոնավոր մարդկանց ճակատագիրը, նրանք թքած ունեն այս ամենի վրա. կարևորը Ռուսաստանին ներքաշեն եղբայրասպան պատերազմի մեջ և իրենց ձեռքերը տաքացնեն բոցավառվող տարածաշրջանի վրա:
Ռուսաստանը մեծ կայսրություն է, որն առաջնորդվում է «եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը» դոկտրինով, ինչը պետք է ճանաչել, ընդունել և ՀԱՐԳԵԼ՝ անկախ ցանկացած բնույթի մարդասիրության և պացեֆիզմի գաղափարական օփիումի ծավալից:
Հ.Գ. ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում գործում են ծայրահեղ զգույշ՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար, իսկ Ուկրաինայի մահապարտ-ահաբեկչական ռեժիմը՝ անկանոն զինելով քաղաքացիական բնակչությանը, հետապնդում է 1 նպատակ. հնարավորինս մեծացնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը՝ հետագայում այս փաստը Ռուսաստանի դեմ օգտագործելու նպատակով:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին