Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Հասարակություն

«Գործող իշխանությունը ժողովրդավարությանը հասցվող հարվածների իմաստով անցել է բոլոր թույլատրելի սահմանները». Հակոբյան

NEWS.am-ի հարցազրույցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ:


Նույն եվրոպական կառույցները բավական բարձր գնահատակններ էին տալիս Հայաստանում ժողովրդավարությանը: Օբյեկտի՞վ են արդյոք այս գնահատականները և ինչո՞վ են պայմանավորված:

Բնականաբար, օբյեկտիվ չեն: Քաղաքական հետապնդում ընդդիմության նկատմամբ, քաղաքական գործիչների, ՏԻՄ ղեկավարների ձերբակալություններ, շինծու գործեր, շարունակվող ճնշում դատական իշխանության վրա, բոլոր կարևոր պաշտոններում թիմակիցների նշանակում՝ չթաքցվող մոտիվացիայով, խոսքի ազատության սահմանափակումներ և այլն: Այս ամենը հնարավո՞ր է ժողովրդավարություն անվանել:

Գործող իշխանությունը ժողովրդավարությանը հասցվող հարվածների իմաստով  անցել է բոլոր թույլատրելի սահմանները: Այսօր Հայաստանում ունենք և՛ քաղբանտարկյալներ, և՛ բազմաթիվ քաղհալածյալներ:

Բավականին լուրջ խնդիրներ ունենք ՏԻՄ ընտրություններից հետո.  ՏԻՄ ընտրութուններում հաղթած ընդդիմության  գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ տարաբնույթ գործիքակազմով ուղղակի կամ անուղղակի քաղաքական հալածանքներ են իրականացվում:

Չեն դադարում ճնշումները դատական իշխանության նկատմամբ: Վերջին վառ դրսևորումներից էր դատավոր Բախշիյանի կալանավորումը:

Եվրոպական կառույցների լռությունն ու կուրությունն այս հարցերում որևէ կերպ ընդունելի չէ: Աշխարհաքաղաքական շահերն, անշուշտ, կարևոր են, հասկանալի է, որ դրանք չեն կարող անտեսվել: Բայց մեծ խնդիր է առաջանում, երբ դրանք սկսում են հակադրության մեջ մտնել դավանած ու հռչակված արժեքների հետ, և իսկական աղետ է, երբ շահերը հաղթում են:

Ակնհայտ է, որ Հայաստան-Արևմուտք, Հայաստան-եվրոպական կառույցներ հարաբերություններում գործ ունենք քաղաքական առևտրի հետ, որտեղ Հայաստանի իշխանության վճարած գինը կամ ստանձնած պարտավորությունների ողջ ցանկն անհասկանալի է: Փաստ է, սակայն, որ այդ «գործարքը» տեղի է ունենում հանրության մեջքի հետևը: