Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Նոր ավտոբուսներ, տրոլեյբուսներ և վերելակներ Երևանում

Այսօր Երևանի ավագանու նիստում ընդունվեց 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագիծը, որով հաստատվեցին հավելյալ մի քանի կարևոր ծախսային ծրագրեր, որոնցից մի քանիսը թվարկված են ստորև՝

1. Կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ:

2. Կտեղադրվեն թվով 426 նոր վերելակներ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ

3. Ձեռք կբերվեն 10 նոր ժամանակակից տրոլեյբուսներ շուրջ 2 մլրդ դրամով:

4. Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտու կառուցման նպատակով կհատկացվի 190 մլն. դրամ ինչպես նաև կկատարվեն տարածքի մաքրման աշխատանքներ:

5. Կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն. դրամ

6.Կկառուցվեն 2 թենիսի կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն. դրամ

7. Կբարեկարգվի Կենտրոն վարչկան շրջանում գտնվող Աբովյան պուրակը, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 157 մլն. դրամ

8. Կհիմնանորոգվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները

9. Կարդիականացվի Աշտարակաի խճուղու լուսավորությունը շուրջ 350 մլն. դրամով

10.Կտեղադրվեն լրացուցիչ 28 հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցեր