Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Բզկտված ԱՐՑԱԽ. ՄԵԾ ԹԱՂԵՐ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՄԵԾ ԹԱՂԵՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
 
Գյուղը գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 58 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 3269 հա տարածք, որից 2272 հա գյուղատնտեսական նշանակության, 728 հա անտառային հողեր։
 
Համայնքի տարածքում են գտնվում «Հոռեն», «Ծավեն», «Շենին», «Երե ջուր», «Ներքե ջուր», «Վրարակն», «Ռըքելանց», «Նազանու» և «Թթու ջուր» աղբյուրները։ Մեծ Թաղերի հարավային մասով է հոսում Արաքսի ձախ վտակ Իշխանագետը։ Ծովի մակերևույթից 1200 մետր բարձրության վրա է, այն չորս կողմից շրջապատված է անտառապատ լեռներով։
Գյուղի մոտակայքում են գտնվում Մարխաթուն, Ճոխտպըռըվածառ սրբավայրերը։
 
Հնում գյուղը կոչվել է Կաժ (հիմնադիր Դանիել Կժեցու անունով), ապա Թաղեր, Նոր Թաղլար, Մեծ Թաղլար: Գյուղը ձորերով բաժանված էր առանձին-առանձին թաղերի կամ հատվածների։ Արմատական բնակիչներն ապրում էին արևելյան ձորագլխին, Դիզափայտի լեռանային Հարոս և Թաղլար բնակավայրերից այստեղ տեղափոխվածները՝ արևմտյան ձորալանջին, իսկ Խաչենի Տիգրանակերտից փոքր ինչ հեռու, այժմյան Աղդամի տեղում գտնվող հայկական Ակնա բնակավայրից գաղթածները բնակություն էինն հաստատել կենտրոնական մասում։
 
Այն խոշոր բնակավայր էր՝ բաժանված ձորերով, որոնց արանքում եղած թաղամասերը նկատի ունենալով՝ գյուղը կոչել են Թաղեր։
 
Մեծ Թաղերը 18-19-րդ դարերում մարդաշատ գյուղաքաղաքի կարգավիճակ ուներ։ Այստեղ 19-րդ դարում մեծ շինարարական եռուզեռ է սկսվում։ Հորդառատ անձրևների ժամանակ սելավները գետակների վերածվելով քանդում էին ձորամիջյան ճանապարհահատվածները և կարիք է առաջանում ձորակի վրա կառուցել կամուրջ։ 1890 թվականին կառուցվում է կամուրջ, որը նախատեսված էր ոչ միայն հետիոտնի, այլև սայլակառքերի համար։ Երբ կառուցվել են չորս քարաշեն կամուրջները, հողով, քարով, լցվել ձորերի առանձին հատվածներ, Թաղերը իրար հետ ձուլվել են, և սկսեկ են գործածվել Մեծ Թաղեր անունը։
 
Գյուղի տարածքում բնակավայր է հիմնվել 10-րդ դարում, սակայն հիմնադրման վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ 18-րդ դարում գյուղը եղել է Վարանդայի մելիքության կազմում։ Այս գյուղում ապրել է և թաղված է եղել Սարգիս Արաքայաորդին, Արշակունյաց դինաստիայի վերջին ժառանգներից՝ Փայտյանների տոհմից։ Իշխան Սարգիս Փայտյանը նաև եղել է ռազմական գեներալ-հրամանատար ռուս-պարսկական պատերազմներում։ Մեծ Թաղերում է ծնվել նաև ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը:
 
Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են Շմանեք (Ծծախաչ), քարանձավը, որը բաղկացած է 4 քարայրներից և միմյանց հետ են կապված տարբեր չափսերի անցուղիներիով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Շմանեք քարայրում պալեոլիթի շրջանում ապրել են նախնադարյան մարդիկ։ Շմաջրի բերդը, որը գյուղի հյուսիս-արևելյան մասում է, գյուղից 3 կմ հեռավարության վրա։ Բերդը գտնվում է ժայռի վրա և մոտ 800 ք/մ տարածք է զբաղեցնում։
 
Մրխաթունը հին բնակատեղին, գյուղից 1.5 կմ հեռավորության վրա է գտնվում։
 
Գյուղատեղիի մոտակայքում կանգնուն է մնացել Մրխաթուն եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1603 թ. եկեղեցին։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցվել է 1846 թվականին գյուղի հասարակական ծախսերի հաշվին։ Լուսավորչի սրբավայրը, որը գտնվում է գյուղից 500 մ հեռավարության վրա, Լուսավորչի սարի վրա։ Ըստ լեգենդի, քարայրը, որտեղ գիշերել է Գրիգոր Լուսավորիչը, ունի գետնից 1 մետր բարձրություն։ Ճոխտ Պըռըվածառ ուխտատեղին գյուղից 10 կմ հեռավորության վրա է՝ Վերին Շագանակուտ կոչվող վայրում։ Պահպանվել են զույգ եկեղեցիների հիմքերը և վանքի փլատակները։
 
Նշենք նաև, որ մինչև բռնակցումը գյուղում բնակվում էր 1518 մարդ։ Գյուղում գործում էր մեկ մանկապարտեզ և մեկ դպրոց, որն ուներ մոտ 220-230 աշակերտ։