Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Հայաստան գիտնականների ներգաղթ է պետք կազմակերպել

Դեռևս 2021թ. ՀՀ կառավարությունը գործնական քայլերի անցավ՝ ավելացնելու գիտության ֆինանսավորումը։ Ռազմավարության կազմումը և առաջին փուլի գործարկումը իրականացվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից։ ՀՀ Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրել է 85 տոկոսով՝ գիտության ոլորտն ավելի մրցակցային և գրավիչ դարձնելու, երիտասարդ կադրեր ներգրավելու ու ոլորտում առաջընթաց ապահովելու համար։ Միաժամանակ բարձրացվել են գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները՝ 2,5 անգամ։ 

Radar Armenia-ի հետ զրույցում Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը, սակայն, նշեց, թե այս ներդրումը բավարար չէ։

Նրա խոսքով՝ ֆինանսավորումը բավարար չէ և պետք է այն ավելացնել. «Խնդիրը այն է, որ գիտությանը տրամադրվող գումարը, ի սկզբանե, շատ քիչ է, և եթե շատ քիչ գումարը երկու անգամ ավելացնում ես, դա բավարար չէ հասնելու համար այն մինիմալ շեմին, որը պետք է ոլորտի նորմալ գործունեությունը ապահովելու համար»։

Ըստ Զաքարյանի՝ ներդրումները պետք է արդյունավետ ծրագրերի համար իրականացնել. «Կարող եք ամբողջ գումարը տալ որոշակի հետազոտություններին, որոնք, ի սկզբանե, ո՛չ արդիական են, ո՛չ առաջադեմ, և ո՛չ էլ երբևէ որևէ լուրջ արդյունքներ կարող եք այնտեղ գրանցել, և դրանով ամբողջ գումարները կփոշիանան, բայց կարող ես այնպիսի ֆինանասավորման մեխանիզմներ մտածել, որոնց արդյունքում գնան այն խմբերին, այն լաբորատորիաներին, որոնք մրցունակ գիտությամբ են զբաղվում և հետևաբար, իրենց ֆինանսավորելով, կունենանք էլ ավելի մրցունակ գիտական արդյունք»։

Վիրուսաբանը նաև նշեց. «Երբ ֆինանսավորումը կհասցվի առնվազն 50 մլրդ դրամի, այդ պարագայում միանշանակ ֆինանսական ռեսուրսները բավարար կլինեն գայթակղիչ առաջարկ անելու դրսի գիտնականներին։ Բայց պետք է ներսում այնպիսի միջավայր ստեղծել, այդ թվում՝ օրենսդրական, որ գիտությամբ զբաղվելը Հայաստանում շատ ավելի բարենպաստ լինի, քան պայմանականորեն Ֆրանսիայում, Ռուսաստանում կամ օրինակ Կորեայում»։

Հովակիմ Զաքարյանը կարծում է, որ Հայաստանում գիտնականների ներգաղթ կազմակերպելուց բացի այլընտրանքներից մեկը Հայաստանում մրցունակ գիտնականներ պատրաստելն է, «սական դա երկարատև գործընթաց է, իսկ այս պահին այդքան ժամանակ չկա»։


Անուշ Մկրտչյան