UCOM-ը տեխնիկական աջակցություն է տրամադրել Շենգավիթ վարչական շրջանին
«Յուքոմ» ընկերությունը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին տեխնիկական աջակցություն է տրամադրել, ինչի շնորհիվ 20 հասցեում տեղադրված մշտադիտարկման տեսախցիկներով վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումն ավելի արագ կֆիքսի շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերը: Սա իր հերթին թույլ կտա ավելի արագ արձագանքել խնդիրներին՝ կանխելով հնարավոր խախտումները։
«Այսօր դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որտեղ հեռահաղորդակցության ենթակառուցվածքները հիմք չհանդիսանան նորարարական լուծումների և աշխատանքի որակում նոր նշաձողեր սահմանելու համար։ Օպերատորների գործուն աջակցությամբ կարող ենք պլանավորել ու նախագծել խելացի քաղաքներ՝ ներառելով մասնագետների բազմաթիվ ոլորտներից», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
«Ուրախ ենք, որ «Յուքոմ» ընկերությունը պատրաստակամություն հայտնեց հանդես գալու որպես մեր նախաձեռնության տեխնիկական աջակից։ Լիահույս ենք, որ այս համագործակցության արդյունքում մեր վարչական շրջանի մի շարք արդիական խնդիրներ ավելի առարկայական լուծում կստանան», - նշել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
Հավելենք, որ ընթացիկ տարում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում նախատեսում են ավելացնել առկա տեսախցիկների թիվը:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին