Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Ի՞նչ է նշանակում ռազմական դրություն Արցախում. ինչո՞ւ է հայտարարվել ռազմական դրություն

Ի՞նչ է նշանակում ռազմական դրություն Արցախում․
Արցախի նախագահը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել ռազմական դրության պայմաններում սահմանափակումների մասին։ Մեր շատ հայրենակիցներ այս բառերից խուճապի են մատնվել՝ կարծելով, թե Արցախում կրկին լայնածավալ պատերազմ է։
Իրականում ռազմական դրությունը կարող է հայտարարվել նույնիսկ խաղաղ ժամանակ՝ հաշվի առնելով մի շարք ռիսկեր։ Դրա նպատակն է բնակչության շրջանում որոշակի սահմանափակումներ մտցնել՝ երկրի կառավարումը արդյունավետ դարձնելու համար։

Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից։ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում Արցախում։
Հաշվի առնելով հայերի մեջ տարածված սովորությունը՝ չոփը գերան դարձնելու առումով, Արցախի կառավարությունը ճիշտ է արել ռազմական դրության մասին հիշեցնելիս։

Սիրելի հայրենակիցներ, Արցախում ռազմական դրություն է, բայց լայնածավալ պատերազմ չկա։ Լարված վիճակ է միայն Խրամորթի մոտ, զորքի որոշ կուտակումներ կան Կարմիր շուկայի մոտակայքում, բայց պատերազմ չկա ու վստահ եմ, չի լինելու։
Ռուսաստանի ՊՆ-ն արդեն զգուշացրել է Ադրբեջանին՝ հետ քաշել զորքը Փարուխ գյուղից։ Ֆրանսիան ու ՄԱԿ-ը ևս մեղադրել են Ադրբեջանին։ Թշնամին փորձել է տիրանալ Քարագլուխ բարձունքին, չի ստացվել։ Տեղային բախումը մեծ պատերազմի չի վերածվելու, հանգիստ եղեք։

Խուճապի մի մատնվեք «ռազմական դրություն» բառերից ու Արցախում գտնվելիս ընդամենը հանգստություն պահեք, ահուսարսափ մի տարածեք մարդկանց շրջանում, մի վախեցրեք ձեր շրջապատին մոտալուտ արմագեդոնով։ Իրականում Արցախում հիմա շատ ավելի ապահով է, քան ՀՀ-ում։ Իսկ Ադրբեջանը առաջնագծում մի քանի սադրանքներով ընդամենը փորձում է խուճապ տարածել ու հայաթափել Արցախը։ Մատնվելով խուճապի և դուրս գալով Արցախից՝ դուք փաստացի կատարելու եք Ադրբեջանի ցանկությունը։

Նաիրի Հոխիկյան