Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Հասարակություն

«Ծիրան» սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է

Որքան էլ քննարկելի է երկրի տնտեսական վիճակը, այդուհանդերձ տեսանելի է նաև դինամիկան։ 

Օրեր առաջ մամուլից տեղեկացանք, որ «Ծիրան» սուպերմարկետների ցանցը ընդլայնվում է և մարզերում իր ունեցած մասնաճյուղերի քանակով առաջինն է։ Ստացվում է, որ երևանյան շուկան վաղուց նվաճած «Ծիրան» սուպերմարկետների ցանցը այսօր իր հաստատուն քայլերն է անում նաև մարզերում։ Սա թվում է, թե փոքր և աննշան քայլ է, սակայն հին ճշմարտություն է՝ բիզնեսմենները արագ են որսում շարժի դինամիկան և դրանից է, որ հաղթաթուղթը առաջինը հենց նրանք են նետում սեղանին։

Փորձեցինք մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի տնօրեն Արման Գալստյանից։ Վերջինս չբացեց շատ փակագծեր, նշելով, որ առաջիկայում երեք մարզում մեծ ծրագիր ունեն կյանքի կոչելու և միայն այդ ծրագրերի հիմնաքարի հաստատումից հետո միայն կներկայացնի ողջ ծրագիրը։

Իսկ այն հարցին, թե մարզերում որքանո՞վ են ռիսկային նման ծավալի ներդրումները, Արման Գալստյանը նշեց, որ մարզերում «Ծիրան»-ի թիմը զուգահեռ հանդես է գալիս նոր ֆորմատով, որն իր տեսակով Հայաստանում առաջինն է` «Պահեստ Cash&Carry». մրցունակ մեծածախ գներով է հանդես գալիս ցանկացած քանակի դեպքում, ապա հավելեց, որքան էլ չցանկանանք տեսնել, այդուհանդերձ մարզերում ևս աշխույժ է կյանքը, և ներդրումները սպասելի արդյունքները շատ չեն ուշացնի։ Իր մասնաճյուղերի տարածմամբ աչքի է ընկնում նաև «Քարֆուր» սուպերմարկետների ցանցը։ Վերջինիս տնօրենի հետ, սակայն կապ հաստատել չկարողացանք։