Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրա
Հասարակություն

Շվեյցարիան կոչ է արել բոլոր նոր շենքերը համալրել արևային մարտկոցներով

Ria.ru-ն գրում է, որ Շվեյցարիայի շրջակա միջավայրի, հողօգտագործման և էներգիայի հանձնաժողովի  սենատորներն առաջարկել են 2024 թվականից երկրում կառուցված բոլոր շենքերը համալրել արևային մարտկոցներով էլեկտրաէներգիայի պակասը փոխհատուցելու համար: Այդ մասին գրված է խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

«2024 թվականի հունվարի 1-ից բոլոր նոր շենքերը պետք է հագեցած լինեն արևային կայանքներով: Այդ պահանջը չի տարածվում մինչև այս ամսաթիվը ներկայացված շինթույլտվության հայտերի վրա: Բացի այդ, կանտոնները պետք է կարողանան որոշակի պայմաններով բացառություններ տրամադրել», - նշվում է փաստաթղթում:

Սենատորները կարծում են, որ այս կերպ հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել արևային էներգիայի արտադրությունը առանց լանդշաֆտի լրացուցիչ միջամտության։

«Հաշվի առնելով այն լուրջ հետևանքները, որոնք կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի սակավության կամ անգամ հոսանքազրկման առաջացնում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների հետագա աճի հրատապ անհրաժեշտություն, հատկապես ձմռան ամիսներին», - ասել են նրանք:

Այս առաջարկները հետագայում կքննարկվեն Սենատի կողմից 2022 թվականի աշնանային նստաշրջանում, ասվում է հայտարարության մեջ։

Էլեկտրաէներգիայի գինը 2023 թվականին շվեյցարական տնային տնտեսությունների համար կբարձրանա 30 տոկոսով։

Էլեկտրաէներգիայի պակասի վտանգը համարվում է ամենաբարձրներից մեկը Շվեյցարիայում։

Ավելի վաղ Շվեյցարիայի էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովի ղեկավար Վերներ Լուգինբյուլը կոչ էր արել քաղաքացիներին մոմեր և վառելափայտ մթերել գալիք ձմռանը հոսանքի հնարավոր անջատումների պատճառով։

Շվեյցարիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ առաջին անգամ կարող են սահմանափակումներ մտցնել էներգիայի սպառման վրա՝ էլեկտրաէներգիայի կամ գազի պակասի դեպքում։

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացման Եվրոպայում և ԱՄՆ-ում։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]