Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ․ Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած
մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ։
Ուղիղ 2 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, մենք արթնացանք նոր իրականության մեջ։ Թշնամին պատերազմի արդյունքում ի վերջո հասավ ոչ միայն իր վաղեմի անհաս երազանքին, այլ մի ողջ սերնդի՝ գենոֆոնդի ոչնչացման։
Եռաբլուրում ննջող հերոսները զոհեցին իրենց կյանքը հանուն մեր այսօրվա, հանուն հայկական երկու պետությունների վաղվա օրվա։ Քանի-քանի սերունդ իր կյանքի գնով պետք է անցներ այդ արհավիրքի միջով, պաշտպանելով մեզ ու մեր ապագան։ Մենք պարտք ունենք մեր առյուծ տղաների հիշատակի առաջ՝ չլռելու, չհանձնվելու, չհիասթափվելու և պայքարելու։ Մենք նրանց հաղթանակ ենք պարտք, իսկ 2018 թվականի ապրիլի 23-ին, նիկոլի ջանքերով, ժողովրդի առաջ բացված պանդորայի արկղը հնարավոր է փակել միայն միասնականությամբ, այդ պարագայում միայն կգրանցենք նոր՝ թեկուզև փոքր հաղթանակներ։
Առևերեսվելով մեզ մատուցված այս դառը իրականության հետ և ամփոփելով այս օրը, պատերազմից երկու տարի անց՝ այսօր, որդեկորույս ծնողներին և Եռաբլուրում ողջ գիշեր անցկացրած մարդկանց ի վերջո հաջողվեց թույլ չտալ դավաճան իշխանության և ոչ մի ներկայացուցչի մտնել Եռաբլուր։ Նրանք չեկան Եռաբլուր, քանի որ՝ անհայրենիքներ են, նրանք չեկան՝ քանի որ՝ վախկոտներ են, նրանք՝ այս հայրենիքի պարտության սիմվոլներն են։
Հ.Գ Վստահ եմ և լիահույս, որ հայ ազգը կկարողանա հաղթահարել այս՝ անհաղթահարելի թվացող խնդիրների շրջափուլը և փոքր, բայց վստահ ու հաստատուն քայլերով կգնա դեպի նոր հաղթանակների։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին