UCOM-ն ու Պես-Պեսը շարունակում են գործակցությունը հայրենաճանաչությունը խթանող կրթական նախագծի շրջանակում
«Յուքոմ» ընկերությունը շարունակում է աջակցել հայրենաճանաչությունը խթանող «Պես-Պես» կրթական նախագծին։ Հեղինակային նախագծի շրջանակում երեխաները ոչ միայն կարող են Երևանի և Գյումրու քարտեզներում գունավորել երկու քաղաքների տեսարժան վայրերը, այլև Երևանի արձանները, շենքերը և հայ գեղակնարչությունը ներկայացնող գունազարդման գրքերի միջոցով ծանոթանալ հայ ճարտարաբետությանը և արվեստին, հետաքրքիր փաստեր քաղել մեծ հայերի մասին:
«Երեխաների մեծ մասն առհասարակ սիրում է գունազարդել: Պես-Պեսի հետ, հաճույք ստանալով գործընթացից, նրանք ոչ միայն վիզուալ առումով ճանաչում են իրենց բնակավայրը, այլև գիտելիք են ստանում դրա պատմության մասին։ Ավելին, երեխաները ստեղծագործելու հնարավորություն ունեն՝ պատկերացնելով սիրելի քաղաքները հենց իրենց երևակայությանը բնորոշ գույներով։ Ուրախ եմ, որ «Յուքոմ» ընկերությունը շարունակաբար աջակցել ու աջակցում է Գյումրին ներկայացնող մեր նախագծի շարունակականությանը», - ասել է «Պես-Պես» նախագծի հիմնադիր Յանա Բաբաջանյանը։
Մասնավորապես Գյումրու գունազարդման քարտեզը ներկայացված է մեծ՝ 140x90 սմ և միջին՝ 100x70 սմ չափերով։ Տեղեկատվական հոսքերի մեծ ծավալը մշակված, ճշգրտված և զտված է ծնողների և երեխաների համատեղ ժամանցն առավել հագեցած դարձնելու համար։
«Յուքոմը միշտ մեծ պատրաստակամությամբ է աջակցել հենց հայրաքաղաք Գյումրին ներկայացնող կրթական նյութերի ստեղծման նախագծին։ Ուրախ եմ, որ փոքրերի և նրանց ծնողների համատեղ ուշադրությանը ներկայացվել է մեր երկրի ամենակոլորիտային քաղաքներից մեկը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ կրթական նյութերի տեսականուն կարելի է ծանոթանալ և ձեռք բերել առցանց։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին