Հոկտեմբերի 1-ից 7-ը Էջմիածնում քաղաքի 2707-ամյակի առիթով անցկացվեց «Բարեկամության ներկապնակ» նկարիչների միջազգային սիմպոզիումը
Հոկտեմբերի 1-ից 7-ը Էջմիածնում քաղաքի 2707-ամյակի առիթով անցկացվեց «Բարեկամության ներկապնակ» նկարիչների միջազգային սիմպոզիումը, որին մասնակցեցին անվանի արվեստագետներ եւ նկարիչներ Էջմիածնից, քույր քաղաք Սերգիեւ Պոսադից (Ռուսաստան) եւ Լատինայից (Իտալիա)։
7 օրերի ընթացքում սիմպոզիումի մասնակից հյուրերը այցելեցին Հայաստանի տեսարժան վայրեր, եղան Ցեղասպանության հուշահամալիրում, մի շարք թանգարաններում, այցելեցին Գյումրի, ծանոթացան Հայաստանին եւ հայկական մշակույթին։
Այսօր Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ սիմպոզիումի ընթացքում ստեղծված նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի եւ թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը, Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, արվեստագետներ, մշակույթի ոլորտի ականավոր ներկայացուցիչներ։
Միջոցառման մեկնարկին օրհնության խոսքով ներկաներին ողջունեց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց սիմպոզիումի մասնակիցներին, շեշտեց միջազգային միջոցառումների կարեւորությունը համայնքի զարգացման եւ արտաքին կապերի ընդլայնման գործում։
Խոսքով հանդես եկավ նաեւ Էջմիածնի պատվավոր քաղաքացի, սիմպոզիումի կազմակերպիչ նկարիչ Ներսես Մելիքյանը։
Համայնքի ղեկավարը բոլոր մասնակիցներին հանձնեց մասնակցության վկայագրեր` վստահություն հայտնելով, որ սիմպոզիումը կդառնա ամենամյա՝ հետզհետե ընդլայնելով աշխարհագրությունն ու ընդգրկվածության բնույթը։
Ցուցահանդեսի բացման արարողությունն ընդգրկվեց համայնքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցների ուսուցիչների համերգային հակիրճ ծրագրով:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին